Խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին: Թե հոգևոր ծառայողները, թե աշխարհիկ մարդիկ ունեն խոսքի, կարծիք արտահայտելու իրավունք: Բնականաբար, Վեհափառ Հայարապետը կարող է այդ իրավունքից օգտվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վերջինիս՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը:
«Կարծիք է ասել: Կարծիքը հարգողն ո՞վ է. դատարանը և գլխավոր դատախազությունը: Կհարգեն, կհարգեն, չեն հարգի, չեն հարգի, բայց դրանից դարձնել Հայոց հարցը… Ես ֆեյսբուքյան գրառումներ, արդեն յութուբյան կեղծ ալիքներում տեսանյութեր եմ տեսնում՝ Վեհափառի, եկեղեցու դեմ: Դա ես խիստ դատապարտում եմ, վերջապես, մենք մեր արժեքների, մեր 2-հազարամյա եկեղեցու դեմ ենք գնում: Ես ինքս Վեհափառի կարծիքը չեմ կիսում, բայց եթե դրա մասին արտահայտվեմ, պետք է արտահայտվեմ հարգալից, որովհետև ամեն ինչ իր ձևը, կարգուկանոնն ունի: Խոսքը գնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին: Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել, որոնք բոլորն էլ փոշի են դարձել, վերացել, գնացել են: Եկեղեցու դեմ կարելի՞ է նման ձևով դուրս գալ: Մենք գնում ենք եկեղեցի, մեր երեխաներին կնքում: Հետևաբար պետք է զգույշ լինել: Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ: Այո, կոնկրետ արշավ է՝ ոչ միայն ֆեյքերի, նաև քաղաքական առումով: Որովհետև Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է, նման բան չի կարելի անել: Իրեն կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա օծված է և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է», - ասաց Էդմոն Մարուքյանը:
Aysor.am
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55