ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարադրել է հիմնական սկզբունքները, որոնք հաշվի առնելով՝ կարող է բացվել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով լրջորեն տուժած ԱՄՆ տնտեսությունը, ինչը թույլ կտա երկրին վերադարձնել միլիոնավոր աշխատատեղերը: Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով աշխատանքային խմբի նոր ծրագիրը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ նախագահը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է յուրաքանչյուր առանձին նահանգի յուրահատկություններն ու իրավիճակը հաշվի առնելով: Ընդ որում՝ նահանգները պետք է կիրառեն ամերիկացիներին իրենց աշխատատեղեր վերադարձնելու փուլային մոտեցում՝ այն դեպքում, եթե ստեղծվի համաճարակաբանական բարենպաստ իրավիճակ: Նահանգապետներն իրավասու են իրենց նահանգներում ծրագրի իրականացման մեջ ուղղումներ կատարել, ինչպես նաեւ իրավունք են ունենալու տնտեսական գործունեությունը չվերսկսել վարակի տարածման բարձր ռիսկի դեպքում: «Մենք ամեն ինչ միանգամից չենք բացում, այլ զգուշորեն քայլ քայլի հետեւից ենք անում»,- շեշտել է նախագահը: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Սպիտակ տան ծրագիրը նախատեսում է կորոնավիրուսով վարակման ցածր մակարդակով շրջաններում մեղմել տնտեսական գործունեության սահմանափակումները: Առավել տուժած նահանգներում սահմանափակումները գործելու են ավելի երկար ժամանակահատվածում: Ծրագրից ակնհայտ է, որ նորմալ կյանքին վերադարձը ավելի երկարատեւ գործընթաց է լինելու, քան նախապես կարծում էր Դոնալդ Թրամփն ինքը, ընդ որում՝ վարչակազմը զգուշացնում է, որ սոցիալական հեռավորության պահպանման որոշ միջոցառումներ ուժի մեջ կմնան մինչեւ 2020 թվականի վերջը, որ կանխվի COVID-19-ի նոր բռնկումը: Բարենպաստ իրադրությամբ շրջաններում վարակման եւ բնակչության զանգվածային թեստավորման տեմպերի նվազման պարագայում կսկսվի ձեռնարկությունների եւ դպրոցների եռափուլ աստիճանական բացումը: Յուրաքանչյուր փուլը տեւելու է 14 օրից ոչ պակաս՝ համոզվելու համար, որ միջոցառումների մեղմումը չի նպաստում վիրուսի փոխանցման աճին: Օրինակ՝ առաջին փուլում ծրագրով հանձնարարվում է բոլոր մարդկանց համար սոցիալական հեռավորության խիստ պահպանում: Խորհուրդ չեն տրվում 10 մարդուց ավելի զանգվածային հավաքները, ինչպես նաեւ աշխատանքին չվերաբերող եւ շտապ բնույթ չունեցող ուղեւորությունները: Երկրորդ փուլում առաջարկվում է առավելագույնս մեծացնել սոցիալական հեռավորությունն այնտեղ, որտեղ դա հնարավոր է, եւ սահմանափակել ոչ ավելի, քան 50 մարդկանց զանգվածային հավաքները: Երկրորդ փուլում ուղեւորությունները կարող են վերսկսվել: Երրորդ փուլը նախատեսում է, որ ամերիկացիների մեծամասնությունը կվերադառնա նորմալ կյանքի, ընդ որում՝ շեշտադրումը կատարվելու է վարակման բոլոր նոր դեպքերի ժամանակին հայտնաբերման եւ մեկուսացման վրա:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03