Microsoft-ը հարթակը թողարկել է «Մոլորակային համակարգիչ» արհեստական բանականության հիման վրա։ Այն մարդկանց կօգնի հետեւել Երկրի էկոհամակարգի փոփոխություններին։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդարգրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մոլորակային համակարգիչն» իրենից ներկայացնում է Microsoft Azure «ամպի» հիմքի վրա ստեղծված հարթակ, որը վերլուծում է տվյալների հսկայական քանակ տարբեր աղբյուրներից։ Այդ տեղեկատվությունը թույլ է տալիս հետեւել էկոհամակարգի փոփոխություններին եւ ընդունել բնական պաշարների օգտագործման ավելի ռացիոնալ որոշումներ։ Օրինակ՝ հետեւել անտառների չափսերի փոփոխություններին, գնահատել ջրհեղեղների ռիսկերը եւ այլն, ասվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ։ «Մոլորակային համակարգչի» ստեղծման գործում Microsoft-ը համագործակցել է Esri ընկերության հետ, որը մասնագիտացել է գեոտեղեկատվական համակարգերի ոլորտում։ Դիտել, թարմացնել կամ լրացնել «Մոլորակային համակարգչում» եղած տեղեկատվությունը կարող է ցանկացած մարդ Երկրի վրա։ Նման հարթակի ստեղծումը դարձել է Microsoft-ի գլոբալ էկոլոգիական նախաձեռնության շարունակությունը, որի շրջանակներում ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ 2030-ին ամբողջովին կանցնի ածխածնի արտանետումների բացասական մակարդակին եւ 1 մլրդ դոլար կներդնի կլիմայական նորարարությունների զարգացման մեջ։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44