Ամերիկացի կլիմատոլոգներն ու հնագետները, ովքեր համատեղ ուսումնասիրություն են իրականացրել Ալյասկայի Բրուքս լեռնաշղթայի արեւմտյան մասում գտնվող ժայռոտ դաշտում, հայտնաբերել են քարե բուրգեր եւ հին կառույցների մնացորդներ, որոնք մոտ 11 000 տարվա պատմություն ունեն, հայտնում է Planet-Today- ը՝ հղում անելով Anchorage Daily News-ին: Հետազոտության առաջատար հեղինակ, Ալյասկայի համալսարանի Գեոֆիզիկայի ինստիտուտի գիտնական Նեֆ Ռոսելի խոսքերով՝ Ալյասկայի տունդրան ուսումնասիրելու լայնածավալ նախագիծը սկսվել է ինը տարի առաջ, երբ ԱՄՆ-ի Ազգային այգիների ծառայությունը Հովարդի լեռնանցքում կառուցեց օդերեւութաբանական կայան: Կայանի շնորհիվ հավաքված տվյալները օգնեցին գիտնականներին արշավի համար օպտիմալ ժամանակ ընտրել: «Մենք ուսումնասիրեցինք Նոատակ եւ Քոլվիլ գետերի միջեւ ընկած տարածքը: Անհավանական է, սակայն պարզվեց, որ հին ժամանակներում եղել են բավական զարգացած բնակավայրեր, որոնց բնակիչները հաղթահարել են ամենախիստ կլիմայական պայմանները », - ասում է Ռոզելը: Գիտնականը նշել է, որ Հովարդի ոլորանում պահպանվել են հին տների հիմքեր, սնունդ պահելու հորեր, ինչպես նաեւ բուրգերի տեսքով շարված քարերի կույտեր: Այս բուրգերը շատ ավելի փոքր են, քան եգիպտականները, սակայն դրանք մոտ երկու անգամ ավելի հին են: Հետազոտողները կարծում են, որ Ալյասկայի բուրգերը օգտագործվել են որպես թակարդների տարրեր, որտեղ մարդիկ քշել են վայրի կենդանիներին:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03