Վարակվածներ կան նաև ԱԻՆ-ում, նրանք 5-ն են, որոնցից 2-ն արդեն ապաքինվել են, 3-ը բուժվում են: Բոլոր վարակվածների հետ շփում ունեցած ծառայակիցներն այս պահին մեկուսացված են։ Ունենք 42 մեկուսացված: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
«Մենք ունենք զորքի վերաբաշխման խնդիր և այս պահին պլանավորում ենք աշխատանքը, թե ինչպես պետք է վերաբաշխել ուժերը վարակի տարածման և այլ արտակարգ դեպքերի քանակի մեծացման ընթացքում»,-նշեց նա:
Փոխնախարարը հայտնեց, որ այս ընթացքում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է կորոնավիրուսով պայմանավորված 1107 ահազանգ, որոնցից 609-ը՝ կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, 498-ը՝ քաղաքացիների բարձր ջերմության առկայության վերաբերյալ: Հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 411 քաղաքացու:
«ԱԻՆ-ի միջոցով տեղափոխվել է 101 կոնտակտավոր, 7 հիվանդ: Ընդհանուր առմամբ, ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որոնցից 28-ը՝ երեկ՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքից: ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ: ԱԻՆ փրկարար ծառայության 130 փրկարար այս պահին համատեղ շրջիկ ծառայություն է իրականացնում ոստիկանության հետ»,-ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ԱԻՆ բոլոր աշխատակիցները, մինչ աշխատանքը, բուժզննում են անցում, ջերմաչափվում են՝ օրական 3 անգամ:
Նրա խոսքով՝ ԱԻՆ-ում տեխնիկական վերազինման գործընթացն անընդհատ շարունակվում է:
Հարցին՝ այս ընթացքում ԱԻՆ-ում հավելավճարներ կամ պարգևատրումներ եղե՞լ են, Հարությունյանը պատասխանեց, որ ԱԻՆ նախարարի հանձնարարությամբ բոլոր այն աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելին, երբեմն ծառայել են առանց հանգստի, պարգևատրվում են: «Մենք արդեն ունենք պարգևատրվածներ բուժվարչության ծառայողներից և թիկունքի նյութատեխնիրկական ապահովման ծառայողներից, առաջիկայում էլի պարգևատրվողներ կլինեն»,-նշեց նա:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03