ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները, Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան՝ կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչները՝ երկու եղբայր, «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհ փողոցից երթևեկելով, մուտք են գործել «Հայուհու» հրապարակ, որտեղ վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, հիշյալ ավտոմեքենան ոստիկանի կողմից կանգնեցվել է:
Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը: Սակայն նշված ավտոմեքենայի ուղևորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից, ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին և սկսել դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ավտոմեքենայի ուղևորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01