Աժ-ն հերթական քառօրյայի ավարտին քվեարկությամբ ընդունեց մի քանի օրենքներ և հաստատեց երեք միջազգային համաձայնագիր:
Բոլոր նախագծերն ընդունվեցին առանց դեմ ձայների, բացի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի փաթեթի:
Վերջինս երկրորդ ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 29 դեմ ձայն:
Օրենքով նախատեսվում է ստեղծել երկու խոշորացված համայնք. Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի մեջ ներառել Լերմոնտովո և Անտառաշեն բնակավայրերը (թվով 2), և Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն բնակավայրերը (թվով 19):
ԱԺ-ն վավերացրեց նաև «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» և «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասինե 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունները:
Օրենսդիրը վավերացրեց նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:
ԱԺ-ն ընդունեց նաև.
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ երկրորդ ընեթեցմամբ,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ,
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝առաջին ենթերցմամբ,
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ երկրորդ ենթերցմամբ:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03