ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը: Պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ: ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝ ըստ հաստատված կարգերի՝ հաշվի առնելով բոլոր կետերը և դրույթները: Նախապաշտպանությունները և պաշտպանություններն իրականացվելու են «Zoom» տեսակոնֆերանսի միջոցով, ձայնագրվելու են և պահպանվելու (Zoom Cloud): Նախապաշտպանություններից և պաշտպանություններից առաջ ուսանողները պետք է մինչև նշված վերջնաժամկետը վերբեռնեն պահանջվող նյութերը, այնուհետև ընտրեն նախապաշտպանության/պաշտպանության ժամանակաhատվածը (սլոտը): Ամրագրված ժամանակաhատվածը կարելի է չեղարկել և ընտրել տվյալ պահին առկա ժամանակահատվածներից մեկը: Յուրաքանչյուր ուսանող պետք է ամրագրված ժամին միանա առցանց նախապաշտպանությանը/պաշտպանությանը, որի ընթացքում նա համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և բարձրախոս: Նախապաշտպանությանը մասնակցելու են համապատասխան ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանման աշխատակիցները և գիտական ղեկավարները: Ներկայացված թեզի, շնորհանդեսի և գիտական ղեկավարի կարծիքի հիման վրա իրականացվելու է ատեստավորում։ Ոչ էական դիտողությունների առկայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքը լրամշակվելու է և վերբեռնվելու պաշտպանության նյութերի բլոկում։ Պաշտպանությանը մասնակցելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիրներ: Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։ Ի դեպ, ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ պաշտպանության ընթացքում: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվելու են ամփոփումից անմիջապես հետո ուսանողի գնահատականների բաժնում: Բացի դրանից՝ բոլոր ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրվելու է հայտարարությունների ֆորումում: Ուսանողները ստանալու են նաև էլեկտրոնային նամակներ: Նշենք, որ գնահատականների հրապարակումից հետո ուսանողները կարող են բողոքարկել առաջիկա մեկ ժամվա ընթացքում: Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները/պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով Ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից մշակվել են ինչպես ղեկավարի, գրախոսի և ատեստավորող հանձնաժողովի անդամի, այնպես էլ ուսանողների ուղեցույցներ: ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում ներդրված «Zoom» տեսակոնֆերանսը լիցենզավորված է և հնարավորություն է տալիս կազմակերպելու մեծ թվով մասնակիցների քննարկումներ: Այս ընթացքում մատնանշվել են հնարավոր բոլոր խնդիրները, և ԵՊՀ պրոռեկտորների հետ քննարկվել դրանց լուծման հնարավոր տարբերակները: Տեղեկացնենք, որ հաշվի առնելով ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի առաջիկա առցանց պաշտպանությունների յուրահատկությունները՝ ապրիլի 17-ին կազմակերպվել է առցանց հանդիպում պրոռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են առկա խնդիրները: ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի և Ռաֆայել Բարխուդարյանի հավաստմամբ, նմանաբնույթ հանդիպումները կլինեն հաճախակի, իսկ առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ նաև ուսանողների հետ:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03