Ճապոնական Toyota ավտոարտադրողը չինական շուկայից հետ է կանչում տեղական արտադրության եւ ներմուծված մոդելների ավելի քան 256 հազար ավտոմեքենա՝ վառելիքի փոխանցման համակարգի աշխատանքի խնդիրների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի շուկայի կարգավորման հարցերով պետական վարչությանը: Գերատեսչության կայքում նշված է, որ խոտանը հայտնաբերվել է արտասահմանից ներմուծված Lexus-ի գրեթե 60 հազար մոդելներում, ինչպես նաեւ Camry, Coaster, Corona, Highlander, Land Cruiser եւ Prado մոտ 200 հազար ավտոմեքենաներում, որոնք հոսքագծից իջել են Չինաստանի Գուանչժոու, Տյանցզին, Չանչուն եւ Չենդու քաղաքներում տեղակայված ընկերության 4 գործարաններում: Հետկանչված բոլոր մոդելները արտադրվել են 2013-2019 թվականներին: Հետկանչի ենթակա բոլոր ավտոմեքենաների տերերը ընթացիկ տարում կարող են այցելել Չինաստանում արտադրողի դիլերային կենտրոններ անվճար ախտորոշման եւ վերանորոգման համար: Ընկերությունը պատրաստ է նաեւ կատարել այդ անսարք մոդելների վառելիքի պոմպերի փոխարինում:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03