Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook-յան էջում հանդես է եկել ВВС հեռուստաալիքին ուղղված խիստ քննադատությամբ՝ մեղադրելով Ռուսաստանի բացասական ընկալում ձեւավորելու համար: «Կարդում եմ եւ ВВС դիտում: Դա ինչ-որ անհեթեթություն է: Ամեն ինչ, տոտալ առումով ամենը, ինչ Ռուսաստանից է գնում, Ռուսաստանի մասին է, բառերի, արտահայտությունների եւ զգացումների մանրակրկիտ ընտրություն է, որոնք պետք է ձեւավորեն իրականության բացասական ընկալում: «Մանրակրկիտ» բառի ներքո հասկանում են «միտումնավոր», «կանխակալ», «անգաժավորված»: Սահմանափակումների միջոցառումները, կարանտինն ու ինքնամեկուսացումը, բժշկությունը, շքերթի չեղարկումը, դեմքերի ճանաչման տեխնոլոգիաները ВВС-ի շարադրմամբ պետք է խաչ դնեն Ռուսաստանի ընկալման վրա որպես համաշխարհային իրականության մաս՝ իր դրական ու բացասական կողմերով, ավանդույթներով ու առանձնահատկություններով, խնդիրներով ու ձեռքբերումներով: Բրիտանական կարգավորողն այնքան է սիրում ռուսական լրատվամիջոցները տուգանել կամ տուգանքներով սպառնալ՝ տեղեկությունների չհավասարակշռված մատուցման համար: Իսկ ե՞րբ ВВС-ին կհասնեն: Վաղուց ժամանակն է գնահատական տալ այս սառը հաշվենկատությանը: Ո՛չ գթասրտություն, ո՛չ կարեկցանք, միայն պատվերի կատարում: Հա, նաեւ ցանկություն կա ВВС-ով ավելի շատ տեղեկություններ ստանալ բուն Բրիտանիայի մասին: Մի ամաչեք, դուք ցույց տալու բան ունեք»,- նշել է Զախարովան:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55