«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին շարունակում է գտնվել ՀՀ մոտ 160 քաղաքացի: Նրանք մնում են օդանավակայանում այն համոզմամբ, որ այս կերպ Հայաստանի կառավարությունը խնդիրը շատ արագ կլուծի: Շարունակում են հրաժարվել տրամադրված սննդից ու այսօր էլ հայտնել են, որ առհասարակ իրենց սնունդ պետք չէ տանել, միևնույն է, հրաժարվելու են: ՀՀ քաղաքացիերը հրաժարվում են իրենց տրամադրված հյուրանոցային համարներից, և այս ամենն արդեն մի տեսակ ակցիայի է նմանվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը:
Նրա փոխանցամբ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, Հայերի միությունը, անհատ բարերարներ ու գործարարներ աջակցել են Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ցուցակագրված 3000 քաղաքացիներին՝ նրանց տեղավորելով հյուրանոցներում, հյուրատներում և այլ վայրերում, սակայն քաղաքացիների մի զգալի մասը շարունակում է անտեսել օդանավակայանում կուտակումներ չառաջացնելու բոլոր կողմերի կոչերն ու շարունակում է մնալ այնտեղ: «Այս պահին, բացի Հայաստանի քաղաքացիներից, որևէ այլ ազգի ներկայացուցիչ «Դոմոդեդովո» օդանավակայանում չկա: Մեր հայրենակիցները շարունակում են սպասել այնտեղ այն դեպքում, երբ նրանց տեղեկացվել է, որ մինչև ապրիլի 23-ը որևէ չարտերային չվերթ տեղի չի ունենալու»,- ասաց Տոնոյանը: Այն, որ մինչև ապրիլի 23-ը չարտերային չվերթ չի լինելու, 168.am-ի հետ զրույցում պնդեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը: «Պարետատունը, կառավարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, զբաղվում են խնդրի կարգավորմամբ: Այս պահին հստակ է, որ մինչև ապրիլի 23-ը որևէ չվերթ չի իրականացվի»,- ասաց Գևորգյանը: Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանից տեղեկացնում են, որ Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ և կոչ է արել չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։ Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից: Անմիջապես դրանից հետո աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող մեր մյուս քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33