Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի ֆոնին արգելել են բնակիչներին անձնական մեքենաներով երթևեկել: Որոշումն արդեն իսկ շատ հարցեր է առաջացրել՝ ինչպես հասնել աշխատանքի և հնարավո՞ր է տաքսի կանչել։ Հետխորհրդային այս և մյուս երկրների՝ կորոնավիրուսի պայմաններում ընդունած անսովոր որոշումներն է ներկայացնում «Ուկրաինա .ռու»-ն։ Վրաստանում սեփական ավտոմեքենաներով ճանապարհորդելու արգելքը ուժի մեջ կլինի 5 օր`ապրիլի 17-ից 21-ը: Նույնիսկ տաքսիներն ընկնում են արգելքի տակ, բայց ոչ մոտոցիկլետներն ու հեծանիվները: Միայն թույլատրված տնտեսական գործունեությամբ զբաղվողները կկարողանան մեքենայով տեղաշարժվել: Հակառակ դեպքում, գործատուն ինքը պետք է ապահովի աշխատողի տեղափոխումը աշխատավայր և հակառակը՝ վերադարձ տուն։ «Նմանատիպ, բայց ավելի քիչ արմատական միջոցներ ձեռնարկեցին Հայաստանի իշխանությունները մարտ ամսին : Արգելվեց մեկից ավելի ուղևոր տեղափոխել սեփական ավտոմեքենաներով: Նախատեվածից ավելի բոլոր ուղևորներին ոստիկանները իջեցրել են ճանապարհի կեսին»,- գրում է ուկրաինական կայքը: Հետագայում այդ արգելքը մեղմացվեց, նոր կանոնների համաձայն՝ մեքենայում կարող է լինել առավելագույնը երկու ուղևոր: Միևնույն ժամանակ, ինչ-ինչ պատճառներով այդ սահմանափակումը չի տարածվում երեխաների վրա, ովքեր կորոնավիրուսի հնարավոր վարակակիր կարող են լինել: «Մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ դրություն: Կրթական հաստատությունները և մշակութային հաստատությունները փակ են, սահմանափակ են երկրից մուտքն ու ելքը»,- գրում է կայքը: Թուրքմենիայում տեղի իշխանություններն արգելել են «կորոնովիրուս» բառի օգտագործումը: Ղազախստանում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների դռների վրա ամրացրել են երկաթե փականներ, իսկ այդ բազմաբնակարան շենքերը շրջապատել են ժապավենով, որպեսզի վիրուսը չտարածվի: Լիտվայում դեղորայքը և ախտահանող նյութերը վաճառվում են միայն դեղատոմսով և մեկական կոճակներով՝ օրինակ գլխացավի դեղերը: Ըստ ուկրաինական կայքի, Ղրղզստանում էլ կորոնավիրուսի դեմ պայքարում են եկեղեցական զոհաբերությանն միջոցով: «Իհարկե ամենից շատ Բելառուսը զարմացրեց աշխարհին կորոնավիրուսի դեմ պայքարի իր միջոցառումներով: Չնայած վարակակիրների աճող թվին, իշխանությունները չեն շտապում կարանտին մտցնել: Երկրում շարունակվում է ֆուտբոլի առաջնությունը, գործում են ուսումնական հաստատությունները, նախատեսվում է հանրապետական շաբաթօրյակ: Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեգնում է այն քաղաքացիներին, որոնք դիմակներ են կրում այնտեղ, որտեղ մարդիկ գրեթե չկան։ Նա առաջարկում է հիվանդությունը օղիով և լոգանքով բուժել, ինչպես նաև նախատեսում է եկեղեցի այցելել Զատկի միջոցառմանը: Չնայած շատ երկրներում այդ պահվածքը պատժվում է խիստ տուգանքներով»,- գրել է կայքը:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03