Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Գագիկ Ա.-ն է: Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում գտնվող թիվ 190 դպրոցի հետնամասում, անհայտ անձը վիճաբանել է Գագիկ Ա.-ի հետ, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին, ապա սուր կտրող-ծակող առարկայով հարվածել ազդրին: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի հայտնած տեղեկությունը՝ արդյոք Գագիկ Ա.-ն հրազենային վնասվածք ստացել է, թե ոչ: Հետաքննիչ Բաբիկյանի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33