Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ Ողջ հայ «առաջադեմ» հասարակությունը վրդովված և զայրացած քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդող փորձնական կադրերի երգիծական ոճով հրապարակայնացումը։ Էլ անփութություն, էլ սաբոտաժ, էլ նախկին հանցավորներ, էլ ԱԱԾ, բռնել, դատել և այլն։ Իրականում, ցանկացած քաղաքակիրթ երկրում հնարավոր է տեղի ունենա նման անփութություն և եթե ԶԼՄ-ների ձեռքն ընկնեին այդպիսի կադրեր, դրանցից որոշները նույնպես մեծ հաճույքով այդ կադրերը կօգտագործեին, իսկ հանրությունը ոչ թե կզայրանար, այլ ընդամենը կժպտար, կամ կադրերում հումոր չտեսնելով՝ կանտեսեր։ Հիշենք հանրահայտ «Շառլի Էբդոյի» քաղաքականությունը։ Ի դեպ, հարցս ուղղում եմ զայրացողներին։ Եթե նման կադրեր օգտագործվեին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչպե՞ս կվերաբերվեիք։ Պարզ է, կախված ձեր քաղաքական համակրանքներից և հակակրանքներից՝ կամ կհրճվեիք, կամ կզայրանայիք։ Հիշո՞ւմ եք, թե ոնց էիք ոգևորվել Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակում, նույնպես չնախատեսված կադրերի հրապարակումից, Հրանտ Թոխատյանի և Հրանտ Շահինյանի խոսքերով։ Հա՜, մոռացել էի, նրանք ոչ լեգիտիմ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը․․․ Իրականում, այս բուռն քննարկումների պատճառը, իմ կարծիքով տարրական հումորի զգացողության բացակայությունն է (եթե հումոր չեք տեսնում՝ անտեսեք), ամեն ինչին «լրջագույն» քաղաքական ենթատեքստ հաղորդելը, ոմանց համար էլ, թերևս առիթն օգտագործելն և հաճոյանալն է վարչապետին․․․մեկ էլ տեսար նկատեց»:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02