Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշեւան նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության Վարչապետ Միխայիլ Միշուստինին` կորոնավիրուսի պայմաններում մի շարք օժանդակ միջոցառումներ առաջարկելով աշխատաշուկայի եւ զբաղվածության ոլորտում: Մասնավորապես, առաջարկվում է հավասարեցնել աշխատանքի տեղավոված միգրանտների կարգավիճակը ՌԴ քաղաքացիների կարգավիճակին` գործազրկության նպաստ ստանալու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կազմակերպությունների աշխատակիցներին աջակցություն ցուցաբերելու ընթացքում [առաջարկվում է] միգրանտներին հավասարեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին` գործազրկության նպաստ (եւ մի շարք այլ արտոնություններ եւ վճարումներ) ստանալու եւ զբաղվածության աջակցության ոլորտում միջոցառումների համար»,- նշվում է փաստաթղթում: Նշվում է, որ համանման միջոցառում է մտցվել նաեւ Պորտուգալիայում. կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի շրջանակներում 580 հազար միգրանտի կարգավիճակ հավասարեցվել է երկրի քաղաքացիների կարգավիճակին: Միգրանտներին օժանդակությանը վերաբերող եւս մեկ նախաձեռնություն է դարձել «ազատվող շուկաների եւ ՏՏ ենթակառուցվածքների ապասարկման շուկաների համար միգրանտների պատրաստման կազմակերպումը»: Այդ նպատակով Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը հնարավոր է համարում վերաբաշխել «Աշխատուժի արտադրողականություն եւ զբաղվածության աջակցություն» ազգային նախագծի միջոցները: Մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր կառավարությանը գործազրկության առավելագույն նպաստը բարձրացնել մինչեւ աշխատանքի վարձատրության դրույքաչափի առավելագույն մակարդակի` 12.130 ռուբլու: Քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հետո կորցրել են իրենց աշխատանքը եւ դիմել են զբաղվածության ծառայություն, ապրիլից հունիս ամիսներին գործազրկության նպաստներ կստանան առավելագույն չափով: Ապրիլի 9-ից Ռուսաստանում գործում են համապատասխան աշխատանք գտնելու եւ որպես գործազուրկ քաղաքացիների գրանցման կանոնները, որոնք հնարավորություն են տալիս «Ռաբոտա վ Ռոսիի» կայքի միջոցով հեռավար կարգով դիմել զբազվածության կենտրոն: Կանոնները բացառում են աշխատանքային գրքույկի եւ նախորդ գործատուից ամսական միջին աշխատավարձի մասին տեղեկանքի տրամադրման անհրաժեշտությունը: Պարզեցված ընթացակարգը ներդրվել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55