ՀՀ Արդարադատության նախարարությունը www.e-draft.am կայքում ներկայացրել է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հետեւյալը. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ 2002թ․ փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա» նախադասությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ. «Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են բացառապես հաղորդակցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Հաղորդակցությունը չի կարող իրականացվել մեկուսի: Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու եւ թույլտվություն ստանալու դեպքում: Տեսակցության թույլտվություն տրամադրելը մերժվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ»։ Նշված հարցի կապակցությամբ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) բազմիցս ներկայացրել է իր տեսակետը, այն է՝ կալանավորված անձանց տեսակցության արգելքը «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց վրա տարածելը եղել եւ մնում է կամայականության արդյունք: Ինչ վերաբերում է սույն նախագծով ներկայացված լրացումներին, ապա Խումբը գտնում է, որ դրանք առկա խնդիրը չեն կարգավորում, եւ գործնականում այդ ընթացակարգը իրագործելի չէ: Օրինակ, եթե անհրաժեշտություն է առաջացել կալանավորված անձանցից, որոնց վերաբերյալ առկա է արգելանք տեսակցությունների վրա, տեղեկություններ ստանալ սննդի որակի վերաբերյալ կամ տեղում ծանոթանալ այդ անձանց առողջական խնդիրներին, ստացվում է, որ նախ պետք է դիմել քննիչին, սպասել մինչեւ քննիչը որոշում կայացնի եւ տրամադրի այն, իսկ եթե քննիչը մերժի, կարիք է առաջանալու այն բողոքարկել դատախազին, իսկ այնուհետեւ՝ նաեւ դատարան: Այս գործընթացը կարող է տեւել մեկ տարուց ավել, այսինքն, այն կլինի ժամանակավրեպ եւ գործնականում այս կարգավորումը դառնում է աննպատակ: Նույնիսկ եթե այս ամբողջ գործընթացը անցնելուց հետո իրավունք տրվի տեսակցել նշված կալանավորված անձանց, ապա, միեւնույնն է, այն մեկուսի չի լինելու: Այս առնչությամբ կարելի է ներկայացնել բազմաթիվ այլ օրինակներ: Մինչեւ օրս որեւէ կառույց հիմնավորված պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք չպետք է այցելեն կալանավորված անձանց: Սակայն կարեւորագույն խնդիրը այն է, որ հիշյալ նախագիծը չի տեղավորվում խոշտանգումների բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ պետության վարած քաղաքականության եւ ստանձնած պարտավորությունների տրամաբանության մեջ: Խումբը գտնում է, որ տվյալ նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է առաջնորդվեր խոշտանգումներից զերծ մնալու՝ որպես բացարձակ իրավունքի պաշտպանության մեխանիզմների ավելի բարձր աստիճանի ապահովման կարեւորության տրամաբանությունից, որը Խմբի առաքելության կարեւորագույն գործառույթներից մեկն է: Նման կամայական սահմանափակումը ամենեւին չի համապատասխանում պետության կողմից այդ ոլորտում ստանձնած պարտավորության հետ: Գործնականում, ազատությունից զրկված անձը ոստիկանությունում գտնվելու ժամանակ (հաճախ նաեւ քրեակատարողական հիմնարկում) խուսափում է բարձրաձայնել իր նկատմամբ կատարված բռնության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստի մասին: Հատկապես նման իրավիճակներում է կարեւորվում եւ անհրաժեշտություն առաջանում, որ եւ Խմբի անդամները, եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք հնարավորություն ունենան հնարավորինս շուտ, առանց խոչընդոտների եւ լրացուցիչ քաշքշուկների հանդիպել այդ անձանց: Մինչդեռ նման կարգավորումը եւ սահմանափակումը նպաստում են խոշտանգման, վատ վերաբերմունքից զերծ մնալու պետության պոզիտիվ պարտավորության կատարումից հրաժարվելուն թե ահազանգման, թե արդյունավետ քննության իրականացման տեսակետից: Խումբը գտնում է, որ այդ սահմանափակումը իրավաչափ չէ, եւ հիշյալ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք առանց որեւէ լրացուցիչ խոչընդոտների պետք է անարգել իրավունք ունենան տեսակցել բոլոր կալանավորված անձանց: Խումբը միեւնույն ժամանակ իր մտահոգությունն է հայտնում այն առնչությամբ, որ նույն հարցի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում մինչեւ 2020թ․ ապրիլի 15-ը ընթանում էին քննարկումներ: Նախագծի փոփոխությունները մերժվելուց հետո նույն օրը ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվում սկզբունքորեն այլ եւ 48-րդ հոդվածում նշված անձանց վիճակը վատթարացնող նախագիծ։
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03