ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես պարզվել է, որ Դիլիջան համայնքի ղեկավարը, որը 2005 թվականից մինչ օրս զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, պատասխանատու լինելով Դիլիջան քաղաքի գույքի, տարածքի և այլ նյութական միջոցների պահպանության և տնօրինման համար, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Ընդերքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջները, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, 2013-2016 թվականներին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրվել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Այնուհետև, համայնքի ղեկավարը, 2016-2019թթ. ընկած ժամանակահատվածում, կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման համար, տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին:
Իսկ երբ համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստն իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է, այն թաքցնելու համար, նախնական համաձայնության գալով արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03