Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկման թեման գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն էին և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգելի գործընկերներ,
այս ձևաչափով մենք ավանդաբար քննարկում ենք մեր հակաճգնաժամային միջոցառումները, և քանի որ հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը, որոշեցինք հանդիպել նաև ոլորտի հետ անմիջական առնչություն ունեցող գործընկերների հետ և հասկանալ, թե ինչ անելիքներ և օպերատիվ լուծման խնդիրներ ունենք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով։ Փորձենք այսօր պայմանավորվածություններ ձեռք բերել և որոշումներ կայացնել մեր առաջիկա անելիքների վերաբերյալ»:
Վարչապետը խոսքը փոխանցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ով անդրադարձել է գյուղատնտեսության խթանման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակին և ոլորտի ընդհանուր վարկային պորտֆելին: Ապա նախարարը ներկայացրել է որոշակի ճյուղերի զարգացման նպատակով մշակված առաջարկները, որոնք ներառում էին անասնապահության, այգեգործության, տնկարանային տնտեսության, տոհմային անասնաբուծության և այլ ուղղություններով ծրագրերի, կիրառվող գործիքակազմի շրջանակի ընդլայնման, օժանդակության ծավալի, վարկային ռեսուրսների ավելացման գաղափարներ և այլն։
Ապա ներկայացվել է կառավարության հաստատած 3-րդ միջոցառման շրջանակում վարկավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն. ստացվել է մոտ 7000 hայտ, որոնց մեծ մասը գալիս է առցանց համակարգով և հիմնականում վերաբերում է գյուղացիական տնտեսությունների միկրովարկերին՝ մինչև 1 մլն դրամ։ 1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են, հեռավար տարբերակով, սքորինգային համակարգով։
Մշտադիտարկման համաձայն՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը, հետաքրքրությունը մեծացել են, և կանխատեսվում է, որ 2019 թ. համեմատ՝ այս տարի վարկավորման ծավալն աճելու է։
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են մշակված առաջարկները և ընդհանրապես ստեղծված իրավիճակում գյուղոլորտի զարգացման ուղղությամբ քայլերը: Արծարծվել են գյուղվարկերի արդյունավետությանը, գյուղատնտեսական կարիքների համար դրանց նպատակային օգտագործմանը, վարկային ռեսուրսների ծավալի ավելացմանը, ինչպես նաև դրանց շղթայական ազդեցությանը՝ արտադրողականության աճին, ֆերմերային տնտեսությունների խթանմանը վերաբերող և այլ հարցեր։
Գյուղատնտեսության ոլորտի երկարաժամկետ զարգացման և արդյունավետության բարձրացման համատեքստում անդրադարձ է եղել նաև գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը։ Վերոնշյալ թեմաների առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտարկումներ:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսական տարվա կանխատեսման աշխատանքներին։ Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, ջրի, դիզվառելիքի պահանջարկի, առկա ծավալների, գնագոյացման գործընթացների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն, նշվել է, որ ներմուծվող պարարտանյութի դեֆիցիտ չկա, անհրաժեշտ պահանջարկը բավարարելու համար առկա է բավարար խմբաքանակ։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տարվա նախապատրաստման հետ կապված աշխատանքները և հետևել դրանց պատշաճ իրականացմանը:
Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար և նշել, որ կառավարությունը կուսումնասիրի և կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտարկումները: Անդրադառնալով գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը գտնվում է կառավարության՝ ոլորտի զարգացման օրակարգի առաջնահերթությունների շարքում, և առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ այս ուղղությամբ անելիքները քննարկելու համար։
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03