«Արարատցեմետ» ՓԲԸ-ի ղեկավարությունը աշխատողների ջարդ է իրականացնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը։
«Անհիմն, տարբեր պատճառաբանություններով ազատում են, ասում են՝ ձեզ հետ չենք ուզում պայմանագիրը երկարացնենլ։ Ում էլ չեն կարողանում պայմանագրի մասով հանել, խիստ հսկողության տակ են վերցրել՝ ուշանալ, շուտ փախնել, բայց ես նման բաներ չեմ անում, պարտաճանաչ եմ։ Ովքեր 10 տարուց ավելի աշխատող են, իրենց պայմանագրերն անժամկետ են, չեն կարող հանել, դրա համար այլ կերպ են փորձում դա անել։ Արդեն 15 հոգու աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր են ուղարկել, բոլորն այն մարդիկ են, որոնք նախորդ տարի գործարան տանող ճանապարհը փակեցին եւ ցույցեր արեցին։ Իրենք դեռ այն ժամանակ էին ասել, որ հերթով բոլորիդ ժամանակն էլ գալու է։ Հիմա ամեն խմբին մի ձեւ փորձում են հանել»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ նաեւ աշխատակիցների ֆեյսբուքյան մեկնաբանություններն են հիմք հանդիսացել, որպեսզի ազատվեն նշված աշխատակիցներից. «Սա Մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Ավոյանի նախաձեռնությունն է, իր գործերն են ։ Իբրեւ ժողովուրդը Ծառուկյանին չի սիրում, նրա հոդվածների տակ քոմենթներ է գրում»։
«Արարատցեմետ» ՓԲԸ-ի աշխատակիցներից Հենրիկ Խեչումյանն էլ ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Պարոն Նիկոլ Փաշինյան Ձեզ է դիմում «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակից՝ Հենրիկ Խեչումյանը։ Հենց հիմա օգտվելով արտակարգ դրությոնից «Արարատցեմետ» ՓԲԸ–ի ղեկավարությունը կատարում է աշխատողների ջարդ՝ չերկարացնելով որոշակի ժամկետով պայմանագիր ունեցող աշխատողների պայմանագրերը։ Նշեմ, որ հեռացվողները միշտ եղել են բողոքի ակցիանների առաջնագծում և տարբեր սոցիալական մեդիադաշտերում ներկայացրել իրենց քաղաքական հայացքները։ Խնդրում եմ միջամտել այս անօրինականությանը»։
Փորձեցինք կապ հաստատել նաեւ «Արարատցեմետ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Թադեւոսյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03