Վրացի բժիշկները կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար միայն «Պլակվենիլ» պրեպարատը չեն օգտագործում: Նրանք հետեւում են նաեւ աշխարհում կիրառվող նորարարություններին:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն պատմել է, թե ինչպես են Վրաստանում բուժում կորոնավիրուսը:
Կորոնավիրուսի բուժման վրացական մեթոդի մասին Ցերցվաձեն որոշել է պաշտոնական հայտարարություն անել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում բնակվող վրացի բժիշկ Զուրաբ Գուրուլին իր Facebook-յան էջում քննադատել էր Վրաստանում կիրառվող բուժման մեթոդները, մասնավորապես քննադատել էր «Պլակվենիլ» պրեպարատի կիրառումը:
Ըստ Ցերցվաձեի, իր հրապարակման մեջ Գուրուլին ասում է, որ վրացական մեթոդի ժամանակ «Պլակվենիլ» են նշանակում իբրեւ թե առանց ախտանիշների հիվանդներին, որոնց համակարգչային տոմոգրաֆիան նորմալ է, եւ դա անթույլատրելի է: Նա նաեւ ասում է, որ «Պլակվենիլը» ոչ մի դեպքում չի կարելի նշանակել կանխարգելիչ նկատառումներից ելնելով:
«Մենք միանշանակ հայտարարում ենէ, որ դա փաստացի 100 տոկոսանոց սուտ է եւ կանխամտածված ապատեղեկատվություն: Պարոն Գուրուլին ստում է եւ ստում է անխղճորեն»,- հայտարարել է Ցերցվաձեն:
Ըստ Ցերցվաձեի, վրացական բուժման արձանագրությունում հստակ գրված է, որ առանց ախտանիների հիվանդները «Պլակվենիլով» բուժման կարիք չունեն, այդ դեղամիջոցը նշանակվում է միայն միջին, ծանր եւ ծայրահեղ ծանրության հիվանդներին: Նաեւ գրված է, որ տվյալ դեղամիջոցի կիրառումը կանխարգելիչ նպատակներով խստիվ արգելվում է: Արձանագրությունը հասանելի է, եւ յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն ունի դրա հետ ծանոթանալ Վրաստանի առողջապահության նախարարաության կայքում, նշել է Ցերցվաձեն:
Ցերցվաձեն նաև մեջբերել է մի շարք արտասահմանյան հրապարակումներ, որոնցում կորոնավիրուսի դեմ վրացական պայքարը կոչվում է հաջողակ, ինչպես նաև մեջբերել է ամերիկյան փորձագետ, պրոֆեսոր, վարակաբան և իմունաբան Էնթոնի Ֆաուչիի խոսքերը, որն ապրիլի 15-ին հաղորդագրություն էր ուղարկել վրացի գործընկերներին. «Ես շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ, որ Վրաստանը շատ լավ է վերահսկում բռնկումը»:
«Վրաստանում բոլոր հիվանդների բուժումը տեղի է ունենում անհատապես, և մեր հույսը միայն «Պլակվենիլը» չի», – նշել է Ցերցվաձեն՝ հավելելով, որ վրացի մասնագետներն անընդհատ ծանոթանում են այս ուղղությամբ կատարված վերջին հետազոտություններին և տեղյակ են բոլոր նորամուծություններին:
Նա նշել է, որ Վրաստանում հաջողությամբ օգտագործվում է նաեւ Tocilizumab դեղամիջոցը: Օգտագործվում են նաև Lopinavir-ը, Ritonavir-ը, Darunavir-ը և Kobitsistat-ը:
Կենտրոնը պատրաստվում է նաև օգտագործել պլազմաֆերեզ (COVID-19- ից բուժվածից վերցված պլազմա), օզոնային թերապիա և այլ մեթոդներ:
Վրացի մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում նաև սիմպտոմատիկ և օժանդակ թերապիայի մեթոդներին և մոտեցումներին:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03