Ապրիլի 23-ի երեկոյան ժամը 21:00-ին ամբողջ Հայաստանում եկեղեցական զանգերի ղողանձների ներքո կմեկնարկեն Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները»,- կառավարության մամուլի կենտրոնում հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածումով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի արարողակարգը: Ըստ բանախոսի այդ պահից բոլոր լույսերը կանջատվեն և մեկ միասնական լույս կվառվի Ծիծեռնակաբերդում:
Աղաջանյանը կոչ արեց, որ քաղաքացիները նունպես անջատեն տան լույսերը և հեռախոսի, կամ մոմի լույսրը վառել պատուհաններից՝ դեպի Ծիծեռնակաբերդ:
«Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեկառնաբերդից՝ Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի իմ սոխակ» երգի կատարման ներքո»,- հայտնեց Աղաջանյանը և ընթերցեց միջոցառումների ցանկը:
«Ապրիլի 24-ի առավոտյան 08:00-ից սկսած քաղքացիները կարող են հաղորդագրություններ ուղարկել 19 15 կարճ համարին՝ Հայաստանից և 007 433191500 հեռախոսահամարին՝ արտասահմանից՝ իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին:
Հաղորդագորություններ ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:
Ապրիլի 24-ին 10:00-ից մեկնարկում են ՀՀ վարչապետի, Նախագահի, ԱԺ նախագահի և Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ: Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:
Հարգանքի տուքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը, 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությանբ:
Ծրագիրը ընդգրկելու է տարբեր ժանրերի՝ դասական և ժողովրդական ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, որը կհաստատվի պարետատան փաստաթղթով և հավելեց, որ մոտքի սահմանափակումները գործելու են արդեն այսօրվանից:
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
09:32
09:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02