ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյնը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում հաշվարկվող տույժերը կրկնակի նվազեցնել:
ԱԺ-ում այսօր՝ ապրիլի 22-ին, ներկայացնելով նախագիծը նա նշեց, որ այսօր գործող կարգավորումներով, հարկային տույժերը օրական կազմում են գումարի 0.075 տոկոսը, առաջարկվում է այն դարձնել 0.04 տոկոս. «Այսինքն տարեկան 27 տոկոսից այն նվազում է դառնալով մոտ 14 տոկոս»:
«Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հետեւյալին. այժմ գործող կարգավորումներով, եթե 5000 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն է կուտակում տնտեսվարողը, հարկայինը իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:
Այժմ առաջարկվում է արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ 9800 սուբյեկտ նման արգելանքի տակ է եղել վերջին 2 տարիների ընթացքում, դա տնտեսվարողների մոտ 10 տոկոսն է:
«Տույժերի չափը մոտ 4 մլրդ դրամի է հասնում, հիմա եթե մենք տույժերի չափը կրկնակի նվազեցնում ենք, այդքան չափով բյուջե գումար չի գնա»,-նկատեց պատգամավորը:
Արման Աբովյանն առաջարկեց ընդհանրապես տույժերը հանել այս ճգնաժամի ընթացքում, քանի որ եթե մարդը չի աշխատում, նա չի կարողանալու տույժեր վճարել որ 0.075 տոկոս, ոչ էլ 0.04 տոկոս:
Այս առաջարկին միացավ նաեւ ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը, ով առաջարկեց մարտի 16-ից հետո մի քանի ամսով սառեցնել տույժերի հաշվարկը, իսկ երբ արտակարգ վիճակը կհանվի, նոր սկսի գործել տույժերի հաշվարկման մեղմացված կարգը»
Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք պատրաստ են առաջարկը քննարկել մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03