«Առաջարկում ենք հարկային պարտավորությունների չկատարման համար նախատեսված տույժերը կրկնակի նվազեցնել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում անելու մասին» օրենքի նախագիծը։
Պատգամավորը նշեց, որ ներկայումս հարկային պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվում է այդ հարկային պատրավորության 0.0075% -ի չափով տույժ, իսկ հիմա առաջարկվում է կրկնակի նվազեցնել այդ տույժի չափը՝ հասցնելով այն 0.004%-ի։
«Եթե տարեկան կտրվածքով այդ տույժը 27%-ից ավելի է, ապա առաջարկվող սահմանագիծը 14.6% է»,- ասաց Մ. Մելքումյանը։
Բացի այդ, պատգամավորի խոսքով, առաջարկվում է նաև 1.5 մլն դրամից ավելի հարկային պարտավորության դեպքում տնտեսվարողի գույքի վրա արգելանք դնել։
Ներկայում գործող կարգավորմամբ, եթե 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն է կուտակում տնտեսվարողը, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է արգելանք դնելու որոշում ընդունել. «9813 տնտեսվարող սուբյեկտ այս արգելադրման տակ է եղել վերջին 2.5 տարվա ընթացքում։ Այսինքն՝ տնտեսվարողների 10%-ը»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ տույժերը որոշ ժամանակահատվածի համար պետք է ընդհանրապես չհաշվարկել։
«Մենք, այդ թվում և կառավարությունը՝ առաջին դեմքի մակարդակով, բանկերին և վարկային կազմակերպություններին հորդորում, կոչ ենք անում չհաշվարկել այդ տույժերը, կամ վճարումները հետաձգել, կամ սև ցուցակ չգցել։ Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ մենք առևտրային կազմակերպություններին հորդորում ենք անել նմանատիպ քայլեր, իսկ մեր կառավարությունը տույժերը նվազեցնում է, բայց շարունակում է հաշվարկել։ Ես կարծում եմ՝ մենք պետք է պնդենք, որ չվճարված հարկերի համար տույժերն ուղղակի չհաշվարկվեն»,- ասաց Մ. Թանդիլյանը։
Արձագանքելով՝ Մ. Մելքումյանը տեղեկացրեց, որ այդ տույժերը հաշվարկվում են հարկային պարտավորության գումարի չափով. «Այսինքն՝ Դուք առաջարկում եք, որ օրինակ, նախքան մարտի 13-ը կիրառված տույժերը մարտի 13-ից կանգնեցնե՞ն, և մի քանի ամիս հետո, երբ այս իրավիճակն անցնի, նորից սկսվեն հաշվարկվե՞լ»։
Մ. Թանդիլյանն էլ ասաց՝ այո։
«Մարտի 13-ից մենք արտակարգ դրություն ենք հայտարարել։ Այդ պահից սկսած շրջանառվող դրամական միջոցները նվազել են, և նույնիսկ հայտարարագրված հարկային պարտավորությունների համար վճարման միջոցներ չեն եղել։ Հետևաբար միջոց չունեցող տնտեսվարողի տույժերը արտակարգ դրության հայտարարման պահից մինչ դրա ավարտը պետք է զրոյացվեն, ապա դրանից հետո Ձեր առաջարկած տարբերակով հաշվարկվեն»,- նշեց Մ. Թանդիլյանը։
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03