«Լավրովի հիշատակած փաստաթուղթը բանակցությունների համար է: Պետք է տարբերել բանակցությունների սկզբունքները և հարցի լուծման ճանապարհը»,-պատասխանելով ղարաբաղյան խնդրի լուծման բանակցությունների վերաբերյալ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության վերաբերյալ հնչած հարցին՝ ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց «Բարգաված Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ պատգամավորի, այս պահին Արցախի հարցի լուծումը, դրա չլուծման մեջ է. «Այսինքն, եթե մենք միանգամից չեն կարողանում Արցախի անկախության խնդիրը լուծել, ապա թող տարբեր փաստաթղթեր լինեն, որոնք բանակցելու համար են միայն»:
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հայտարարությամբ հանդես գա, Մելքումյանը նշեց, որ միշտ էլ երկրի ղեկավարը կամ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը պետք է պարզաբանումներով հանդես գան:
«Իսկ ով է նրանց ձեռքը բռնել, որ հանդես գան կամ չգան: Ուղղակի պահի պատեհ լինելու կամ չլինելու խնդիրն է՝ որ պահից, ինչ: Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները դրվագային են: Այդ հարաբերություննրը պայմանավորված չեն օրվա իշխանություններով :Մենք ունենք կայուն հարաբերություններ և դրանք պետք է պահպանվեն»,- շեշտեց պատգամավորը:
Մելքումյանն անդրադարձավ նաև գազի գնի վերաբերյալ Սերգեյ Լավրովի կատարած հայտարարությանը, ըստ որի, զիջումները պետք է փոխադարձ լինեն:
«ԵԱՏՄ անդամ լինելը միասնական պայմաններ է ենթադրում: Հիմա ուզենք, թե չուզենք, Սերգեյ Լավրովը կասի, թե մյուս գործընկերները՝ մենք ինչ որ մի ժամանակահատվածում միասնական շուկայում ենք հայտնվելու: Նույնը նաև գազի գնի հարցում»,- շեշտեց Մելքումյանը և հավելեց, որ այդ դեպքում ինչ գին լինի Օրենբուրգում կամ Կրասնորդարում, նույն գինը՝ գումարած փոխադրման ծախսերը և Վրաստանի տրանզիտը, լինելու է նաև Հայաստանում
Պատգամավորը նկատեց, որ Լավրովը բաց տեքստով ասել է այն մասին է, որ երկուստեք փոխադարձության սկզբունքով պետք է գործեն: Եթե ՌԴ-ն արտոնյալ գներով գազ է մատակարարում, ապա հայկական կողմից էլ պետք է քայլ արվի:
Պատգամավորը հիշեց, որ վերջերս ԵԽԽՎ-ում դրված էր Ռուսաստանի հարցը և վերջի նիստում ինքը և Մոլդավիայի հանրապետության ներկայացուցիչն են հանդես եկել Ռուսաստանի օգտին և դրա համար մեծ շնորհակալական մեսիջներ է ստացել ՌԴ-ից:
«Հիմա մենք չենք ասում, որ դրա դիմաց ենք նման ելույթներով հանդես գալիս: Ստրատեգիական հարաբերությունների և քազի գինի մասով չպետք է քաղաքականացվեն, չնայած՝ գազի գնի հարցի լուծման մեջ քաղաքական կոմպոնենտը շատ մեծ է»,- հայտնեց պատգամավորը:
Միքայել Մելքումյանը նաև նկատեց, որ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում 40 տոկոսով իջել է: Ըստ պատգամավորի, դրանք Հայաստանից դուրս են եկել, որի մի մասը պայմանավորված է նրանով, որ « Գազպրոմ Արմենիա»-ն պարտքով գազ է ներմուծում ռուսական Գազպրոմից, այն ներդրում է ձևակերպվում, բայց երբ որ դրա դիմաց հայկական կողմը վճարում է՝ այդ ներդրումները դուրս են գնում Հայաստանից:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03