Տեքստիլ արտադրամասերի գործունեության վերաբերյալ այսօր կլինի պարետի համապատասխան որոշումը, խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում և առաջարկել, որ կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադարամասերը, որոնք կդիմեն էկոնոմիկայի նախարարությանը, որովհետև կան տեքստիլի արտադրամսեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել։ Այս մասով ձեռք է բերվել համաձայնություն, այսօր կլինի պարետի որոշումը», - ասաց նա։
Ի պատասխան՝ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ արտադրողների առաջ այնպիսի պայմաններ են դրված, որոնք պահելով, անհնար է աշխատել։ Խոսքն, օրինակ, սոցիալական հեռավորության մասին է։ ««Դուք չեք կարող աշխատել, դուք չպիտի աշխատեք». դրա վերնագիրը մոտավորապես այդպիսին է։ Նորմալ է, նման որոշում կա, բայց հարց է առաջանում՝ եթե չեն կարող աշխատել, էդ 2600 ընտանիքներին պետք է պետությունն աջակցի։ Ո՞վ է ասել, որ պետք է աշխատեն, եթե չի կարելի։ Բայց, որ պետությունը պիտի քայլեր ձեռնարկի, աջակցի այդ ընտանիքներին՝ միանշանակ է», - ասաց Մարուքյանը։
Aysor.am
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33