Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոսկովյան կենտրոնակայանում ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 29-ին հանդիպել է ՌԴ-ում Մոնղոլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դելգերմա Բանզրագչի հետ:
Ինչպես տեղեկացնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության եւ Մոնղոլիայի առեւտրատնտեսական համագործակցությունը: Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ-ն եւ Մոնղոլիան այսուհետեւ էլ հաջողությամբ համակողմանի փոխգործակցություն կզարգացնեն անցյալ տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Մոնղոլիայի կառավարության միջեւ ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակներում: Նա ընդգծել է, ԵԱՏՄ-ն ու Մոնղոլիան շփման շատ կետեր ունեն.
«Դա ոչ միայն, օրինակ, Մոնղոլիայից մեր Միություն ապրանքների արտահանումն է, այլեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ներդրումային նախագծերի հետ կապված հարցերը: Մենք չենք սահմանափակում այն թեմաների շրջանակը, որոնք կարող են հետաքրքրել մեր մոնղոլ գործընկերներին»:
Արձագանքելով Դելգերմա Բանզրագչի այն խոսքերին, թե Մոնղոլիայում դիտարկում են Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու կամ նրա հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորությունը, Տիգրան Սարգսյանը հիշել է իր փորձը. «Երեք տարի առաջ, երբ ես ղեկավարում էի Հայաստանի կառավարությունը, մենք եւս կանգնած էինք ընտրության առջեւ՝ անդամակցե՞լ արդյոք Եվրասիական տնտեսական միությանը: Այն ժամանակ ամեն ինչ մանրակրկիտ վերլուծեցինք, քննարկեցինք առավելություններն ու թերությունները: Եվ ԵԱՏՄ-ին միանալու մեր որոշումը դարձավ շատ պրագմատիկ, տնտեսական բոլոր պարամետրերով հաշվարկված»:
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
13:53
13:38
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14