Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները 9-12 տոկոսով կայուն աճ են ցուցադրում՝ շարունակելով մասնակիորեն ազատվել շաբաթվա սկզբին տեղի ունեցած անկումից, այս մասին վկայում են առեւտրական հարթակների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջին տեղեկություններով՝ Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսներն աճում են 9,28 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչեւ 22,24 դոլարի: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները՝ 11,54 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչեւ 15,39 դոլարի: Դրանից րոպեներ առաջ աճը 7-10 տոկոսի սահմաններում էր:
Երկուշաբթի WTI տեսակի նավթի արժեքը՝ մայիսյան մատակարարումներով պատմության մեջ առաջին անգամ հասել էր բացասական նիշի, NYMEX-ում գնանշումները հասել էին բարելի դիմաց մինուս 40,32 դոլարի: Երեքշաբթի WTI-ի հունիսյան ֆյուչերսները ունեցել էին 43,4 տոկոսով անկում՝ հասնելով բարելի դիմաց մինչեւ 11,57 դոլարի (սակարկությունների ժամանակ իջել են մինչեւ 6,55 դոլարի):
Չորեքշաբթի Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը 1999 թվականի դեկտեմբերի 11-ից սկսած իջել էր մինչեւ նվազագույն նիշ՝ բարելի դիմաց 16 դոլարից ցածր:
COVID-19-ի համավարակը հրահրել է նավթի գների ռեկորդային նվազում՝ հումքի պահանջարկի անկման պատճառով: Շուկայի վրա բացասաբար է ազդել նաեւ ՕՊԵԿ+-ի համաձայնագրի բացակայությունը: Գործարքը հաջողվել էր կնքել միայն ապրիլի կեսին, ինչն օգնել էր շուկայի իրավիճակը ժամանակավորապես կայունացնել, սակայն հետո գները կրկին սկսել էին իջնել:
Կորոնավիրուսի եւ հումքի ավելցուկի ֆոնին ՕՊԵԿ-ն ու Միջազգային էներգետիկ գործակալությունը այս տարի սպասում են նավթի պահանջարկի ռեկորդային նվազում:
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32