Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ, գրում է rusjev.net կայքը: Ժիրինովսկիի կարծիքով՝ այնպիսի հսկայական պետություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Չինաստանը, շուտով կփլուզվեն, իսկ դրանց ավերակների վրա Ռուսաստանը նոր ԽՍՀՄ կստեղծի: Քաղաքական գործիչը ԽՍՀՄ-ի վերածնունդը կանխատեսել է մոտակա տասնամյակի ընթացքում: «Այժմ Ռուսաստանի տասնամյակն է սկսվում: ԱՄՆ-ի դեմ պայքարում Չինաստանը կխեղդվի: Բայց ԱՄՆ-ն կպարտվի: Ռուսական քարտեզ է ստացվում, քանի որ երկու հսկա երկիր կփորձեն միմյանց հաղթել»,-ասել է Ժիրինովսկին: Նա նաև կանխատեսել է, որ Մեծ Բրիտանիայից հետո Եվրամիությունը կլքեն Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան: Դրանից հետո, նրա խոսքով, Արևելյան Եվրոպայի երկրները կխնդրեն նոր ԽՍՀՄ-ի կազմում ներառվել: «Բոլորը նորից կսողան մեզ մոտ: Մենք կվերականգնենք ԽՍՀՄ-ի սահմանները, բայց ոչ հանրապետությունների միությունը՝ միայն շրջանների, երկրամասերի իրավունքով: Նրանք կխնդրեն: Մենք ուղղակի կսպասենք առանց որևէ մեկին ստիպելու»,-եզրափակել է իր խոսքը Ժիրինովսկին:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44