«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է գործել արտակարգ դրության պայմաններում: Ի հավելումն միլիոնավոր ֆիզիկական անձ հաճախորդների՝ մենք ծառայություններ ենք մատուցում նաեւ այսօր կենսական նշանակության ունեցող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են հիվանդանոցները, սննդի մատակարարները եւ այլն: Սա պատասխանատվություն է, որ մենք շատ ենք կարեւորում։ Ջրի մատակարարման համակարգը՝ պոմպակայանները եւ այլ ինժեներական ենթակառուցվածքները ապահովում են կայուն եւ որակյալ ջրամատակարարում բոլորիս համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն թվականի ապրիլի 22-ից բնակիչ-բաժանորդների համար կոմունալ՝ այդ թվում խմելու ջրի եւ ջրահեռացման ծառայության դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարում է վերացած, «Վեոլիա Ջուր»-ը հորդորում է իր բաժանորդներին կատարել վճարումները։ Միաժամանակ, գիտակցելով կորոնավիրուսով պայմանավորված պատասխանատվությունը, «Վեոլիա Ջուր»-ը կոչ է անում պահպանել Ձեր եւ Ձեր ընտանիքի անվտանգությունը եւ մատուցված ծառայությունների համար վճարել` օգտագործելով առցանց եւ բջջային համակարգերը: Վճարելով մատուցված ծառայությունների համար՝ դուք միանում եք այսօրվա՝ արտակարգ իրավիճակում որակյալ ջրամատակարարում ապահովելու մեր ջանքերին: Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ 080000-185 անվճար հեռախոսահամարով: Կանխավ շնորհակալություն ենք հայտնում երկրի անվտանգությունն ապահովելու գործում Ձեր ներդրման համար:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01