ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ցավակցական ուղերձ է հղել բարերար Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ: Դրանում ասված է. «Խորը կսկիծով տեղեկացա Մեծ բարերարի, գործարարի և պարզապես մեծ հայորդու՝ Ասո Թավիթյանի անժամանակ մահվան մասին: Ասո Թավիթյանի հետ ինձ կապում են երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա իրապես հայրենասեր, ազգասեր մտավորականի վառ օրինակ էր, մարդ, ով իր ողջ գիտակից կյանքի ընթացքում հավատարիմ մնաց իր ազգային ինքնությանը և իր ողջ ներուժը ծառայեցրեց հայրենիքի շենացմանը, սփյուռքում հայապահպանության ու հայանպաստ նախաձեռնությունների իրականացմանը: Նա չէր ցանկանում, որ իր մասին խոսեն և երբեք չէր սպասում գնահատանքի կամ երախտիքի խոսքերի, նա պարզապես անխոնջ ծառայում էր իր ազգին ու հայրենիքին: Անգնահատելի է Թավիթյանի դերը ժամանակակից սերնդի՝ հատկապես հանրային ծառայության մեջ ներգրավված երիտասարդ մասնագետների կրթման գործում: Ավելի քան երկու տասնամյակ իր կողմից ստեղծված հիմնադրամի ֆինանսավորմամբ կենտրոնական բանկի շուրջ 100 աշխատակից հնարավորություն ստացան իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները զարգացնել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում: Նրա անմիջական աջակցությամբ կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի անդամներ հնարավորություն ստացան ուսումնառել Հարվարդի, Կոլումբիայի, Չիկագոյի համալսարաններում: Դա միայն գիտելիքի աղբյուր չէր մեր աշխատակիցների համար, դա նաև նոր մտածելակերպի ու աշխարհայացքի ձևավորման կարևորագույն հարթակ էր: Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Թավիթյանի հետ իմ բազմաթիվ հանդիպումները: Նա երբեք առիթը բաց չէր թողնում այցելելու Կենտրոնական բանկ: Մեծ ոգևորությամբ ընդունեց Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի բացման փաստը և բարձր գնահատանքի արժանացրեց մեր կողմից տնտեսագիտության բնագավառում գիտահետազոտական ներուժի զարգացմանը և միջազգային առանցքային գիտական և ուսումնական կենտրոնների հետ համագործակցության խորացմանը միտված ջանքերը: Իմ վշտակցությունն եմ հայտնում Ասո Թավիթյանի հարազատներին, նրա կրթական նախաձեռնության հարյուրավոր շրջանավարտներին: Նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ հանրային կառավարման ոլորտում իր անգնահատելի ներդրումը՝ համոզված եմ կհավերժացվի նրա սիրելի «Թավիթյան շրջանավարտների» կողմից»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55