«Իդեալիստի դաստիարակությունը» գրքում իռլանդացի-ամերիկացի գիտնական, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, 2013-2017 թվականներին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների 28-րդ դեսպան Սամանթա Փաուերը մեծ տեղ է հատկացրել Հայոց ցեղասպանությանը: Նախքան ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին միանալը, նա հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, սակայն այդպես էլ չկարողացավ իրագործել իր ցանկությունը՝ պնդելով, որ որքան էլ փորձեց հավասարակշռություն գտնել իդեալիզմի և ռեալիզմի միջև, եկավ այն եզրակացությանը, որ Հայոց ցեղասպանությունը չափազանց շատ է քաղաքականացված, գրում է Washington Examiner-ի հոդվածագիր Ստեֆան Փեչդիմալջին՝ «Հարյուր տարի անց եկեք վերջապես ճանաչենք Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածում։
Հոդվածագրի՝ հասարակայնության հետ կապերի մասնագետ, Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ Ստեֆան Փեչդիմալջիի խոսքով՝ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը սպասում էր ամբողջ հայությունը, սակայն «ցավոք, էյֆորիայի և ցնծության այս զգացումն արագորեն վերածվեց թերահավատության և կասկածի»:
«Ի վերջո, Կոնգրեսն առաջին անգամ չէ, որ ճանաչել է Ցեղասպանությունը։ Մենք արդեն անցել ենք այդ ճանապարհով, նման խոստովանություններ արվել են 1951 և 1984 թվականներին և Ռոնալդ Ռեյգանի կողմից՝ իր նախագահության առաջին տարիներին»,- գրում է նա։
Չնայած նրան, որ Հայոց ցեղասպանությունը հաճախ անվանում են «մոռացված» ցեղասպանություն, այն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում «քաղաքական շահարկումների թիրախում»։ Որպեսզի հասկանանք, թե ինչու է Թուրքիան շարունակում ժխտել 20-րդ դարի առաջին ցեղասպանության կազմակերպումն ու Վաշինգտոնի մեղսակցությունն այդ ժխտմանը, անհրաժեշտ է ուսումնասիրել Սառը պատերազմի և ահաբեկչության դեմ պատերազմի քաղաքական մեքենայությունները։
Հոդվածագրի խոսքով՝ աշխարհաքաղաքական պատճառներով ԱՄՆ-ն խուսափում է Թուրքիային մեղադրել այս վայրագությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն հաճախ էր հայտարարում, որ դա մեր ազգային շահերից չի բխում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և մոտ է գտնվում Խորհրդային Միությանը։ Երբ Սառը պատերազմն ավարտվեց, Թուրքիայի գործողությունները չդատապարտելը բացատրում էին «ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի կարևորությամբ»։
«Ցավոք, այդ հարցը վերածվեց քաղաքական ֆուտբոլի, որտեղ քաղաքական գործիչները դատարկ սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի վրա ազդելու համար։ Նույնիսկ Իսրայելը՝ ցեղասպանություն վերապրած պետությունը, Հայոց ցեղասպանությունն օգտագործել է որպես քաղաքական մահակ․ անցյալ տարի օրենսդիրները կողմ քվեարկեցին Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը, քանի որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել էին»,- գրում է հոդվածագիրն՝ ընդգծելով, որ քաղաքական նպատակահարմարությունը չպետք է որևէ դեր խաղա այդ բանավեճերում։
Հոդվածագրի խոսքով՝ պարզապես անհավանական է, թե որքան իշխանություն և ազդեցություն ունի Թուրքիան Վաշինգտոնի նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության թելադրանքին։ Կարելի՞ է արդյոք առաջնորդվել մի երկրի ցուցումներով, որն իրեն ժողովրդավար երկիր է հայտարարում, բայց իր բանտերում ավելի շատ լրագրողներ ունի, քան աշխարհում որևէ այլ երկիր։
«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը ոչ թե այն պատճառով, որ այն ծառայում է իր քաղաքական նպատակին, կուսակցությանը կամ օտարերկրյա կառավարությանը, այլ որովհետև դա է ճիշտը»,- ասված է հոդվածում։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03