Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծում է՝ քանի դեռ ամբողջ աշխարհը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ ժխտողականությունը քրեականացված չէ, մարդկությունը պատմական ճշմարտության համար պայքար է պարտք: Անն Իդալգոն նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ին տրամադրված բացառիկ ուղերձում:
Իդալգոն նախ նկատեց՝ այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն անցնում է սանիտարական արտակարգ դրությամբ պայմանավորված մեկուսացման բացառիկ պայմաններում։
«Դա է պատճառը, որ, ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի համաձայնությամբ, ես ստիպված եղա չեղարկել հայ համայնքի համար ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում նախատեսված ամենամյա ընդունելությունը: Ցավում եմ և գիտեմ, որ դուք բոլորդ կհասկանաք, որ սա կառավարական որոշումների հետ համահունչ լինելու հրամայականն է»,-ասաց նա: Քաղաքասպետը պարզաբանեց՝ այդ որոշումներով է պայմանավորված նաև, որ CCAF-ը ստիպված է եղել սահմանափակվել միայն խիստ սահմանափակ կազմով ապրիլի 24-ի ավանդական միջոցառման ընթացքում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելով։ Դրան Անն Իդալգոն ներկա կլինի: «Եթե այս տարի մենք չենք կարողանում ինչպես հարկն է հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, անկախ ամեն ինչից, պետք է հիշենք նրանց ոգեկոչման այս ազգային օրը։ Մենք նրանց պարտք ենք պատմական ճշմարտության համար պայքարը, քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել ամբողջ աշխարհում և քանի դեռ մեր երկրում ժխտողականությունը քրեականացված չէ։ Ես ձեզ առաջարկում եմ ինձ պես պաշտպանել և շրջանառել CCAF-ի կողմից մեկնարկած իրազեկման արշավը հետևյալ խորագրով․ «Ես մնում եմ տանը, բայց մոբիլիզացվում եմ»,-ասաց քաղաքապետը: Նա շեշտեց՝ պետք է մնալ տանը, առողջությունը բացարձակ առաջնահերթություն է, բայց միևնույն ժամանակ նշեց. «Հավատարիմ լինենք պատմության հանդեպ մեր պարտքին, ինչպիսին էլ որ լինեն բարդություններն այս պահին Փարիզում, Հայաստանում և Արցախում, որոնք, ես գիտեմ, որ շատ են տուժել համաճարակից»:
Անն Իդալգոն վստահություն հայտնեց, որ գալիք տարի հնարավոր կլինի սովորական պայմաններում հանդիպել հիշատակի արարողությանը։
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02