Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 24–ին, տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ արձանագրվել են հետևյալ ցուցանիշները՝ 1-ին միջոցառում՝ 264 բավարարված հայտ, տրամադրված աջակցության ծավալ՝ 19.5 մլրդ դրամ, 2-րդ միջոցառում՝ 3887 բավարարված հայտ, 5.2 մլրդ դրամ, 3-րդ միջոցառում՝ 430 բավարարված հայտ, 4.8 մլրդ դրամ, 5-րդ միջոցառում՝ 11 296 շահառու, 1.8 մլրդ դրամ, 8-րդ միջոցառում՝ 86 522 շահառու, 6 մլրդ դրամ, 9-րդ միջոցառում՝ 72 403 շահառու, 1.9 մլրդ դրամ, 10-րդ միջոցառում՝ 2365 շահառու, 141.7 մլն դրամ։ Նշվել է, որ այս ծրագրերով շահառուների նույնականացման և օժանդակության տրամադրման գործընթացը շարունակվում է։ 13-րդ և 14-րդ միջոցառումները կատարման փուլում են, նախատեսված ֆինանսական աջակցությունը կտրամադրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Ավարտված են 4-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ ծրագրերը, ցուցանիշները հետևյալն են. 4-րդ միջոցառում՝ 2093 շահառու, աջակցության ծավալ՝ 209.3 մլն դրամ, 6-րդ միջոցառում՝ 6723 շահառու, 457 մլն դրամ, 7-րդ միջոցառում՝ 8751 շահառու, 875 մլն դրամ, 11-րդ միջոցառում՝ 450 827 շահառու, 786 մլն դրամ, 12-րդ միջոցառում՝ 486 434 շահառու, 1.8 մլրդ դրամ։
Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական թիրախային աջակցության շրջանակի ընդլայնմանը վերաբերող գաղափարներ։ Քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ շահառուների խոցելի խմբերի նույնականացման չափանիշների և կատեգորիաների առնչությամբ։ Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով նախագծային տեսքի բերել գաղափարները և ներկայացնել հաստատման։
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկման առարկա են դարձել նաև երկարաժամկետ կտրվածքով անելիքները։ Անդրադարձ է եղել աշխարհում տեղի ունեցող գործընթացների տրամաբանության ներքո Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին, հնարավորություններին և ոլորտային առաջնահերթություններին։ Այս համատեքստում արծարծվել են սոցիալական և տնտեսական օժանդակության շրջանակին և գործիքակազմին առնչվող հարցեր։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03