ARM | RUS |

Սփյուռքը մեծ աշխատանք է կատարում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ՀՀ-ն էլ պետք իր ջանքերը մեկտեղի սփյուռքի հետ, բայց այսօր դրան ականատես չենք լինում. լիբանանահայ նախարար

24.04.20 | 20:16

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի խոսքով՝ չնայած երկրում կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջ եկած սահմանափակումներին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանք մատուցվել է, պարզապես դրան կարողացել են մասնակցել մարդկանց շատ նեղ շրջանակ: Նա Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ Լիբանանում Մեծի տանը Կիլիկիո կաթողիկոսարանում՝ Արամ կաթողիկոսի մատուցմամբ պատարագ է մատուցվել:

«Ներկա էին միայն պաշտոնական շրջանակներ, Լիբանանի պատգամավորները, նախարարներ, Լիբանանում երեք հայկական կուսակցությունների առաջնորդներ և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ միջոցառումներն ուղիղ եթերով հեռարձակվել են տեղի հայկական լրատվամիջոցներով:

Նա տեղեկացրեց նաև, որ երեկ մոմավառություն է եղել բոլոր հայ ընտանիքների պատշգամբներին և մատնանշեց՝ կարևոր էր Լիբանանի նախագահ Միշել Աունը գրառումը, որով նորից խոսեց արդարությունը վերագտնելու և ցեղասպանության՝ փաստացի լինելու մասին: «Այս ամենը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ Լիբանանն առաջինն էր արաբական երկրներից, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այստեղ բոլոր իշխանությունների ժամանակ այդ իրողությունը շարունակվել է պաշտպանվել․ հայ ժողովրդին հարգանքի տուրք է մատուցվում և ապրիլի 24-ը ամեն տարի հիշատակվում է»,- ասաց նա:

Ավետիս Կիտանյանը նշեց,որ Լիբանանը առաջին երկրներից էր, որ ժամանակին ընդունեց ցեղասպանությունից փրկված հայերին: Ըստ նրա, Լիբանանի հայ համայնքը կարևոր համայնքներից է՝ թե՛ քաղաքական, թե՛ կազմակերպությունների, թե՛ կրթական, մշակույթային առումներով:

«Լիբանանում հայերին գնահատում են որպես աշխույժ, ստեղծագործ և զարգացած ազգ: Լիբանանում 1920 թվականանին առաջին անգամ մարդահամար է եղել, և Օսմանյան Թուրքիայից ժամանածները, այդ թվում՝ հայերը համարվել են Լիբանանի քաղաքացիներ,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այստեղ էլ կան որոշ խավեր, որոնք, լավ կապեր ունենալով Թուրքիայի հետ, հայերի նկատմամբ բացասաբար են տրամադրված, բայց և նշեց՝ նրանք քիչ են․ «Մեծամասնությունը զորավիգ է մեր իրավունքների պաշտպանությանը և բարձր է գնահատում հայերի ներկայությունը Լիբանանում»:

Լիբանանահայ նախարարը համաձայնեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ մի կերպ հիմա չի պարտավորեցնում Թուրքիային, որ ընդունի պատմական փաստը, սակայն այն օգտակար է լինելու ապագայի համար. «Քաղաքական հարցերը լուծվում են որոշ պահերի, որոշակի իրադրություններով, քաղաքական շահերով պայմանավորված: Մեր ակնկալիքն այն է, որ գա այն պահը, որ Թուրքիան իր հիմնական դերակատարությունը, հատկապես Միջին Արևելքում կորցնի: ՆԱՏՕ-ի մաս լինելը, ԱՄՆ-ի աջակցությունն այսօր Թուրքիայի ձեռքում ուժ են: Բայց գիտենք, որ դրանք մնայուն չեն. Խորհրդային Միությունն էլ փլուզվեց: Հիմա մեր հույսը այն է, որ կգա պահը, որ ի նպաստ մեզ եղած դիրքորոշումները, որոշումները կպարտավորեցնեն Թուրքիային ընդունել Ցեղասպանությունը»,- ասաց նա:

Նկատեց, որ դեռ այդ պահին չենք հասել, բայց այն կարող է հեռու չլինել՝ պայմանավորված այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձություններով, նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված Թուրքիայի բացթողումներով:

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո պետք է հաջորդի փոխհատուցման գործընթացը: «Ճիշտն այն է, որ համայն հայության պահանջը լինի մեր հողային պահանջները բավարարելը և ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցելը: Դա, իհարկե, երկրորդ փուլն է՝ ճանաչումից հետո»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց համար կարևոր է, որ Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն առանց նախապայմանի լինի:

Ավետիս Կիտանյանն այս համատեքստում հիշատակեց, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը Թուրքիայի ատյաններում գործ էր հարուցել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության հետևանքով կորցրած հայկական կալվածքները․ «Նման բաները Թուրքիային դնում են նեղ կացության մեջ: Հատուցման, մեր ունեցածը վերադարձնելու ուղղությամբ քայլն արդեն արված է։ Թուրքիայի համար մեր այս քայլը հանդուգն է թվում, սակայն կարծում ենք, որ հարյուր տարուց հետո արդեն ժամանակն է ուղիղ, իրավաբանական դաշտում, օրենքի ուժով դիմում անել և այդ ճանապարհով փոխհատուցում ստանալ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ արդյոք սփյուռքն առավել շատ չի՞ աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, և ինչպես է ինքը գնահատում ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունն այդ ուղղությամբ, լիբանանահայ պաշտոնյան նշեց. «Նպատակ չունեմ քննադատել իշխանություններին: Բայց պետք է նկատենք, որ այն երկրներում, որտեղ հայկական ներկայությունը մեծ կշիռ ունի, խորհրդարանները, կառավարություններն ընդունում են Ցեղասպանությունը: Լուրջ աշխատանք է տարվում: Բայց այս աշխատանքին լրացնում է Հայաստանի իշխանությունների աջակցություն, ով էլ լինի իշխանության գլխին: Առանց այդ աջակցության հաջողություն չի լինի: Հնարավոր չէ այս հարցը հաջողությամբ լուծել, երբ Հայաստան պետության համար հարցը առաջնային չէ: Կարելի է ասել, որ վերջին շրջանում նույն ուժգնությամբ ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ չի գնում, կա Ղարաբաղյան հիմնահարցը և դրա հետ կապված խնդիրներ: Սակայն մեզ՝ սփյուռքի համար կարևորագույն նպատակ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հասնի իր վերջնական հանգրվանին»:

Ավետիս Կիտանյանի խոսքով՝ հայությունը մի անձ է, որ երկու բազկի կարիք ունի: «Սփյուռքը մեծ աշխատանք է կատարում այս ուղղությամբ, մյուս կողմն էլ պետք մեկտեղի իր ջանքերը սփյուռքի հետ, բայց այսօր դրա ականատեսը չենք լինում: Սակայն հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները որևէ ժամանակ չեն զլանա իրենց այս պարտականությունը անել: Ենթադրում եմ՝ Հայաստանում ներքին տնտեսական, քաղաքական խնդիրներ, հաշիվներ կան, բայց մեզ համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հիմնահարց է: Չի կարելի այն երկրորդական պլան մղել: Պետք է հայաստանյան ներքաղաքական խնդիրները մի կողմ դնել և այս հարցում միասին աշխատել: Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կառույցներ ունեն սփյուռքում և կարող են այս հարցում օգնել»,- ասաց նա:

tert.am


Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով ավելի է

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով...

12:48

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց...

12:24

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա...

12:08

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային...

12:08

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից. ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին. նախկին Հայր Գեղարդ

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից,...

11:45

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու...

11:18

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

10:47

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի...

10:23

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

10:09

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ...

09:44

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

09:18

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33