Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի մի խումբ պատգամավորներ տեսաուղերձներ են հղել՝ շեշտելով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված դժվար ժամանակներում չեն մոռացել Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Video Player Նիդերլանդների խորհրդարանի Սոցիալիստական կուսակցության անդամ Սադեթ Քարաբուլութն իր տեսաուղերձում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը սև էջ է պատմության մեջ։ «Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է, սև էջ մեր պատմության մեջ: Մենք չենք մոռանա ամեն տարի նորից ոգեկոչել՝ որպես նախազգուշացում ապագայի համար, որ դա էլ երբեք չկրկնվի: Կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով մենք չենք կարող միասին լինել հավաքներում, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ իմ սրտում, իմ մտքում մենք միասին ենք: Մենք կիսում ենք հույսերը՝ ավելի լավ ապագայի համար, մենք կիսում ենք ցավը, և ես մաղթում եմ ոգեկոչման արժանապատիվ օր»,- ասել է նա: Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Ազատություն կուսակցության անդամ Ռայմոնդ դը Ռոնը, դիմելով իր հայ ընկերներին, նշել է, որ կորոնավիրուսի այս դժվար ժամանակում չեն մոռացել Հայոց ցեղասպանության զոհերի մասին: «Կարևոր է, որ մենք շարունակում ենք հիշել սա, հույս ունենք, որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր խնդիրները հաջորդ տարի կավարտվեն, և մենք ի վիճակի կլինենք մասնակցելու հիշատակման օրվան 2021-ի ապրիլի 24-ին Երևանում: Հիմա ես ձեզ բոլորիդ ցանկանում եմ լավագույնը»,- նշել է Ռայմոնդ դը Ռոնը: Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆոդևինդն էլ ընդգծել է․ «Այս տարի մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եվ սա նախորդների համեմատ կլինի միանգամայն ուրիշ ոգեկոչում՝ կորոնավիրուսի պատճառով: Մենք ցավոք չենք կարող մեր նախարարին ուղարկել Երևան այս տարի, բայց հույս ունենք, որ նա նորից այնտեղ կլինի հաջորդ տարի: Ես ի վիճակի չեմ գնալ ոգեկոչման վայրեր, քանի որ Նիդերլանդները նույնպես կորոնավիրուսի ճգնաժամի մեջ է: Բայց իմացեք, որ իմ մտքերում ես հայ ժողովրդի հետ եմ այսօր, և մեր քրիստոնեական համեաշխությունն ամուր է մնում»:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03