Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խոստանում է՝ ընտրվելու պարագայում սատարելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Այս մասին Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ։ «Այսօր մենք հիշում ենք այն կոտորածները, որոնց առերեսվեց հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1923 թթ. շուրջ 2 մլն հայեր զանգվածային տեղահանության ենթարկվեցին, 1,5 մլն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին»,- նշել է Բայդենը հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ պետք է երբեք չմոռանալ ու լուռ չմնալ բնաջնջման այս սարսափելի ու համակարգված ծրագրի մասին։ «Եթե մենք ամբողջությամբ չճանաչենք, չոգեկոչենք և մեր երեխաներին չսովորեցնենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» խոսքերը կկորցնեն իրենց նշանակությունը։ Փաստերը պետք է ապագա սերունդների համար լինեն նույնքան պարզ ու հզոր, որքան նրանց համար, ում հիշողություններն այրված են ողբերգությամբ։ Հրաժարվելով հիշել կամ ճանաչել ցեղասպանության փաստը՝ նոր ճանապարհ ենք բացում ապագա զանգվածային կոտորածների համար»,- ասել է Բայդենը։ Նա հիշեցրել է, որ Սենատում գտնվելու տարիներին մշտապես առաջնորդել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու ջանքերը։ «Եթե ընտրվեմ, ես պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, և իմ վարչակազմի համար թիվ մեկ առաջնահերթություն կդարձնեմ համընդհանուր մարդկային արժեքները։ Այսօր ես միանում եմ ամբողջ հայությանն ու ամերիկահայ համայնքին, որը մեծ նպաստ է բերել մեր ազգին՝ հիշելով և հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասվում է Բայդենի հայտարարության եզրափակիչ հատվածում։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55