Հայտնի է, թե ովքեր են «Ավրորա» մրցանակի 2020 թվականի հերոսները: Նրանց անունները հայտարարվեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսներն այս տարի 4-ն են: Նրանց ներկայացրեց մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Արա Դարզին: Դարզին նկատեց, որ այս տարի հատուկ տարի էր, ամենաշատ հայտերն էին ստացել: Թեև դժվար է եղել ընտրություն կատարելը, սակայն ընտրել են 4-ին: ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին Առաջինը՝ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն են` Սոմալիում խաղաղություն հաստատելու իրենց ձգտման համար: Նրանք աշխատել են՝ փրկելու կարիքավորների կյանքը և օգնել են հարյուրավոր մարդկանց: Նրանց առաջադրած կազմակերպություններն են՝ «Սերն անում է» (Love does), «Փանզի» հիմնադրամը (Panzi Foundation) և «Պրաջվալա»-ն (Prajwala): Երկրորդ հերոսը քույր Անժելիկա Նամայկան է՝ Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում տեղահանվածներին օգնելու համար: Վերջին տասնամյակում ոչ պակաս, քան 22.5 հազար կանայք աջակցություն են ստացել Վերաինտեգրման և զարգացման կենտրոնում, որը ստեղծել է հենց Անժելիկա Նամայկան: Առաջադրած կազմակերպություններն են «Անտեսանելի երեխաներ»-ը (Invisible Children), և «Կարիտաս»-ը (Caritas): Երրորդը Կլաուս Վոգելը և Սոֆի Բեոն են՝ Միջերկրական ծովում փախստականներին փրկելու համար: Նրանց կազմակերպությունը՝ «SOS Mediterranée»-ը օգնել է 30 հազար փախստականների: Առաջադրված կազմակերպությունը «SOS Mediterranée»-ն է: Չորրորդը՝ Սակենա Յակուբին է` կանանց և աղջիկների կրթությունը Աֆղանստանում և Պակիստանում ապահովելու համար: Նա Աֆղանստանի ուսումնական ինստիտուտի հիմնադիրն է: Առաջադրված կազմակերպություններն են «Աֆղանստանի ուսումնական ինստիտուտ»-ը (Afgհan institute of learning), «Ստեղծելով միջազգային հույս»-ը (Creating Hope International), «Կանանց փախստականների հարցերով հանձնաժողով»-ը (Women’s Refugee Commission Inc):
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55