Գերմանայում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշն աճում է գրեթե ամեն շաբաթ, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Հաղորդվում է, որ ուրբաթ առավոտյան դրությամբ Գերմանիայում վերջին 1 օրում գրանցվել է հիվանդության 2481 նոր դեպք, ինչի արդյունքում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 153 129-ի։ Զոհերի թիվն ավելացել է 260-ով՝ հասնելով 5575-ի, իսկ մահացության մակարդակն աճել է մոտ 10 տոկոսով՝ կազմելով 3,6 տոկոս: Մոտ 103 300 մարդ ապաքինվել է հիվանդությունից, ինչն ավելի շատ է, քան ցանկացած այլ երկրում։
Կառավարությունն այս շաբաթ սկսել է չեղարկել տեղաշարժի սահմանափակումները՝ խանութներին թույլ տալով վերաբացվել, իսկ որոշ աշակերտների՝ վերադառնալ դպրոց, սակայն կառավարությունը բնակիչներին հորդորում է չկորցնել զգոնությունը։
«Մենք գտնվում ենք ոչ թե համավարակի վերջում, այլ դրա սկզբում։ Եկեք ռիսկի տակ չդնենք այն, ինչին հասել ենք», - հայտարարել է Մերկելը խորհրդարանի ստորին պալատում։
Մերկելը նաև կոչ է արել միավորել ջանքերը Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցում։
«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար բոլորը պետք է միավորեն ջանքերը և հավաքեն գրեթե 8 մլրդ եվրո»,- Գերմանիայի կանցլերի խոսքերը մեջբերում է DW-ն։
«Ես դիմում եմ քաղաքական գործիչներին և տնտեսության ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել՝ կոչ անելով աջակցել մեզ 8 մլրդ եվրոյի պակասը լրացնելու հարցում», -ընդգծել է Մերկելը։
Կանցլերն ընդգծել է նաև, որ վիրուսին հաղթել կստացվի, եթե հաջողվի միավորել ջանքերն ու գործունյա դաշինք ստեղծել։
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33