Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իշխանությունների գործունեությանն արտաքին քաղաքականության ոլորում: Գրառումը ներկայացնում ենք ստորև:
«Արտաքին ճակատում Հայաստանի իշխանությունների անգործությունը շարունակվում է․ հերթական ձախողումը՝ այս անգամ Բրյուսելում։
Ապրիլի 22-ին Եվրոպական Հանձնաժողովը տեղեկատվություն տարածեց, ըստ որի առաջարկվում է 3 միլրիարդ եվրոյի չափով մակրո-տնտեսական աջակցություն տրամադրել հարևանության և ընդլայնման քաղաքականության շրջանակներում ԵՄ գործընկեր 10 երկրներին։ Աջակցության նպատակն է օգնել այդ երկրներին՝ սահմանափակել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները։
ԵՄ աջակցությունը տրամադրվելու է «Եվրոպայի թիմ» “Team Europe” ռազմավարության շրջանակներում «մակրո-տնտեսական աջակցություն» (MFA) գործիքի միջոցով։ Մասնավորապես այս աջակցությունից օգտվող երկրների շարքում են Վրաստանը՝ 150 մլն․ եվրո, Մոլդովան՝ 100 մլն․ եվրո, Ուկրաինան՝ 1,2 մլրդ․ եվրո, ինչպես նաև Ալբանիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և այլն։
Ուշագրավ է, որ Հայաստանը ընդգրկված չէ այս ցուցակում՝ չնայած ըստ ԵՄ պաշտոնական կայքէջի՝ հանդիսանում է այս գործիքի շահառու։ Ավելին, 2008-2009թթ ֆինանսական ճգնաժամից հետո երկրի տնտեսությունը վերականգնելու նպատակով Եվրահանձնաժողովը 2011 թվականին այս գործիքի շրջանակներում Հայաստանին տրամադրել է մակրոֆինանսական աջակցություն։
Այդ ժամանակ աջակցության չափը եղել է 100 մլն․ եվրո, որից 35 միլիոնը՝ դրամաշնորհի, իսկ 65 միլիոնը՝ արտոնյալ վարկի տեսքով։
Ճիշտ է, ԵՄ-ն կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքների հաղթահարման շրջանակներում արդեն իսկ մի շարք աջակցության փաթեթներ է հաստատել հարևանության և ընդլայնման իր գործընկերների՝ այդ թվում Հայաստանի համար, հիմնականում ոչ թե նոր հատկացումների, այլ նախապես ծրագրած աջակցության վերաբաշխմամբ։
Սակայն ԵՄ կողմից առաջարկվող մակրո-տնտեսական աջակցության այս փաթեթն իր ծավալով և ընգրկմամբ ամենախոշորներից մեկն է։
Ստացվում է, որ միայն այս գործիքով ԱԼԳ որոշ երկրներ ստանալու են ավելի շատ օժանդակություն, քան Հայաստանը մյուս բոլար գործիքներով միասին վերցրած։
Փաստորեն Հայաստանը դուրս է մնում ԵՄ աջակցության այս բավականին խոշոր և կարևոր փաթեթից, ինչը խոսում է արտաքին ճակատում հերթական ձախողման մասին։
Տրամաբանական հարց է ծագում, թե ո՞ւր մնացին հայ-եվրոպական «աննախադեպ հարաբերությունները» և ինչո՞ւ է ԵՄ-ն Հայաստանին դուրս թողնում այս մեծ ֆինանսական փաթեթից։
Առհասարակ, պետք է նկատենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բնութագրվող «աննախադեպ» հարաբերությունները միջազգային տարբեր գործընկերների հետ վերջին շրջանում առավել հաճախ են սկսել տարբեր ուղղություններով ճեղքեր տալ»։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03