Համավարակով պայմանավորված հայաստանյան տնտեսության անկումը կավարտվի երկրորդ եռամսյակում, և երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում՝ տարվա վերջ արագացնելով աճի տեմպը, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։
«Իրավիճակը խիստ անորոշ է, և ճգնաժամն իրապես յուրահատուկ է։ Մենք կանխատեսել ենք, որ 2020 թվականին [Հայաստանում] տնտեսական անկումը կկազմի 1,5 տոկոս։ Սա ընդհանուր առմամբ համահունչ է Հայաստանի իշխանությունների կանխատեսման հետ՝ -2 տոկոս։ Տեսնում ենք, որ համավարակը շատ կտրուկ, բայց նաև շատ կարճատև ներգործություն է ունենում Հայաստանի վրա, և կարծում ենք, որ տնտեսական շոկի պիկը ներկայում է՝ երկրորդ եռամսյակում։ Այնուհետև, սպասում ենք տնտեսության մեղմ վերականգնում արդեն այս տարվա երրորդ եռամսյակում ու տնտեսական ակտիվության արագացում չորրորդ եռամսյակում և գալիք տարի։ Նաև հույս ենք տածում, որ տնտեսությանն աջակցելու միջոցները, որ հայտարարել են Հայաստանի իշխանությունները, կօգնեն տնտեսական զարգացումներին։
Արդյունքում, սպասում ենք, որ այս տարի Հայաստանը կունենա 1,5 տոկոս տնտեսական անկում, սակայն գալիք տարի տնտեսությունը կաճի 4,8 տոկոսով։ Այնուամենայնիվ, այս կանխատեսման համար բազմաթիվ ռիսկեր կան, որոնք կարող են նվազեցնել թվերը», - ասել է IMF ներկայացուցիչը։
Ըստ Ուստյուգովայի, եթե համավարակի տարածումը շարունակվի, սահմանափակումները երկարեն, բնականաբար, բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա ավելի մեծ կլինի։
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
10:39
10:22
09:44
09:32
09:18
09:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02