Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նորմանդական ձեւաչափով (Ռուսաստան, Գերմանիա, Ուկրաինա, Ֆրանսիա) տեսակոնֆերանսը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Այս մասին «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք իսկապես նորմանդական ձեւաչափով տեսակոնֆերանսի անցկացումը պլանավորել ենք հաջորդ շաբաթ: Երբ անցյալ տարվա դեկտեմբերին Փարիզում չորս երկրների առաջնորդները հավաքել էին, նրանք պայմանավորվեցին, որ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներն ու արտգործնախարարները կհետեւեն եւ կվերահսկեն այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել Փարիզում»,- ասել է նախարարը:
Նորմանդական քառյակի ԱԳՆ ղեկավարների հաջորդ շաբաթ նախատեսված բանակցությունները դժվար թե արդյունք տան, ասել է Լավրովը:
«Ես կանխատեսում եմ բավական, հավանաբար, կարեւոր զրույց նախարարների մակարդակով, քանի որ մենք այս ամենի մասին բազմիցս խոսել ենք Գերմանիայում եւ Ֆրանսիայում,- ասել է նա,- Խնդրել ենք իրենց վրա վերցնել պատասխանատվությունը` ուկրաինական իշխանություններին, այնուամենայնիվ, մղելու ազնիվ եւ կառուցողական աշխատանքի: Սակայն որեւէ արդյունք, անկեղծ ասած, չեմ սպասում այս տեսակոնֆերանսից, բացի այն, որ ուկրաինացի գործընկերները, ամենայն հավանականությամբ, նորից կասեն. «Եկեք շուտով միասին հավաքվենք Բեռլինում»:
Ռուսաստանը համոզված է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իսկապես խաղաղություն է ուզում Դոնբասում, սակայն առայժմ նրան թույլ չեն տալիս բարեխղճորեն շարժվել այդ ուղղությամբ, հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«Ափսոսանքով ստիպված եմ խոստովանել, որ մեր ողջ համոզվածության հետ մեկտեղ, որ նախագահ Զելենսկին անկեղծորեն ցանկանում է խաղաղություն, ինչպես եւ նա ասել է նախընտրական քարոզարշավի ընթացքում, մենք դեռեւս չենք տեսնում, որ նրան թույլ տան շարժվել դեպի 2015 թվականի Մինսկի փետրվարյան միջոցառումների համալիրի բարեխիղճ եւ ազնիվ կատարման ուղղությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ուկրաինան սաբոտաժի է ենթարկում Փարիզում նորմանդական ձեւաչափով գագաթաժողովի որոշումների քաղաքական մասը, հավելել է Լավրովը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44