Բարձրաստիճան ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ ցնցված կլինի, եթե պարզվի, որ Հյուսիսային Կորեայի առաջորդ Կիմ Չեն Ընը չի մահացել։
Կին Չեն Ընը հանրության շրջանում չի ներկայացել վերջին երկու շաբաթվա ընթացքում»։ Միջազգային ԶԼՄ-ներում տարածվել է տեղեկատվություն, որ նա կամ մահացել է, կամ գտնվում է վեգետատիվ վիճակում վիրահատությունից հետո։ Փհենյանի կողմից որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի ստացվել։ Այսօր հյուսիսկորեական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կիմ Չեն Ընն իր երախտիքն է հայտնել Սանչժիյոն քաղաքում վերջին տարիներին խոշորագույն շինարարական աշխատանքների աշխատակիցներին։ Ընդ որում՝ նրանք չեն նշել, թե երբ է շնորհակալական նամակն ուղղվել շինարարներին, ինչպես նաեւ որտեղ է ներկայում գտնվում հանրապետության ղեկավարը։
«Դա փակ հասարակություն է։ Ես որեւէ ուղղակի լուր չունեմ, սակայն ցնցված կլինեմ, եթե պարզվի, որ Հյուսիսային Կորեայի առաջորդ Կիմ Չեն Ընը չի մահացել կամ չի գտնվում անգործունակ վիճակում, քանի որ դուք թույլ չեք տալիս, որ այդ ասեկոսեներն անպատասխան մնան փակ հասարակությունում, որում գործում է անձի պաշտամունք»,-հայտարարել է Գրեմը Fox News-ին տված հարցազրույցում։ «Այնպես որ ես լիովին համոզված եմ, որ նա մահացել է կամ անգործունակ է։ Եւ ես հույս ունեմ, որ հյուսիսկորեական բազմաչարչար ժողովուրդը որոշակիորեն կհանգստանա նրա մահվան դեպքում»,-ասել է նա։ «Նախագահ Թրամփը պատրաստ է գործարքներ կնքել Հյուսիսային Կորեայի հետ։ Ուստի, եթե այդ երիտասարդը մահացել է, ես հուսով եմ, որ նրան փոխարինող երիտասարդը կաշխատի նախագահ Թրամփի հետ Հյուսիսային Կորեան բոլորի համար լավագույն վայրը դարձնելու համար»,-հավելել է Գրեմը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որբ համարում է, որ Կիմ Չեն Ընի ծանր վիճակի մասին հրապարակումները կեղծ են։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03