Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն առողջ է, գրում է CNN-ը՝ հղում տալով Հարավային Կորեայի նախագահի՝ դիվանագիտության և ազգային անվտանգության հարցերով հատուկ խորհրդական Մուն Չժոն Ինի հայտարարությանը։
«Մեր կառավարության դիրքորոշումը նույնն է։ Կիմ Չեն Ընն ողջ-առողջ է։ Նա ապրիլի 13-ից սկսած գտնվում է Վոնսան քաղաքում։ Կասկածի առիթ տվող որևէ տեղաշարժ չի նկատվել»,- ընդգծել է պաշտոնյան։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ հյուսիսկորեացի առաջնորդը շարունակում է աշխատել և Վոնսան Կալմայի արևելյան ափին գտնվող զբոսաշրջային գոտու շինարարներին շնորհակալական ուղերձ է հղել։
Հիշեցնենք, որ հյուսիսկորեցի առաջնորդն ապրիլի 11-ից հետո հանրությանը չի ներկայացել։ Իր ղեկավարության ընթացքում առաջին անգամ նա ապրիլի 15-ին չի մասնակցել պապի ծննդյան տարեդարձի հանդիսավոր արարողությանը:
Նախորդ շաբաթ տեղեկություններ էին տարածվել ենթադրյալ վիրահատությունից հետո Կիմ Չեն Ընի առողջական վիճակի վատթարացման մասին։ Ավելի ուշ հարավկորեական լրատվամիջոցները հայտարարել էին, որ «անհետացած» առաջնորդը Ճապոնական ծովի լողափերից մեկի մասնավոր հանգստյան գոտիներից մեկում է և որ վերջինս Փհենյանը լքել է կորոնավիրուսով չվարակվելու համար։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03