Մենք իհարկե, ունենք ձեռքբերումներ հավաքների ազատության մասով, եւ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձություններն այդ մասին են վկայում, բայց ցավոք սրտի, օրինակ, անցած տարվա Իջեւանի հետ կապված դեպքերը, Բաղրամյանի դեպքերը նորից ցույց տվեցին համակարգային խնդիրը՝ ոստիկանության գործողությունների հետ կապված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը ներկայացնելիս նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մասնավորապես, մեր երկրում համակարգային առումով շարունակում է չլուծված մնալ բերման ենթարկելու մեխանիզմը, երբ հավաքների ժամանակ մարդկանց փողոցից վերցնում, տանում են: Մենք այդպես էլ չունենք հստակ սահմանում, թե որն է մարդուն ազատությունից զրկելը: Մենք պետք է իմանանք, որ երբ ոստիկանը մոտենում է քաղաքացուն, նա պետք է սպառիչ ներկայացնի, թե կոնկրետ ինչի համար է ազատությունից զրկում: Որովհետեւ մենք պրակտիկայում ունենք դեպքեր, երբ հրապարակային հայտարարության վրա է հղում արվում: Դա սխալ է: Ազատությունից զրկելը շատ կոնկրետ է, երբ սկսվում է այն պահից, երբ ոստիկանը մոտենում է եւ քաղաքացին չի կարողանում հեռանալ իր կամքով, եւ ստիպված է հետեւել ոստիկանի կամքին»,-ասաց Թաթոյանը:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03