Այս իշխանությունը ձախողված է, հեռանկար չունի, և որքան մեր քաղաքական ուժերը, հասարակական ակտիվ շրջանակները հասկանան, որ յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր օր ավելի է բարդանում Հայաստանը վերականգնելու, ճիշտ ճանապարհի բերելու հնարավորությունը, այնքան գործընթացներն ավելի կարագանան: Պետության առջև ծառացած մարտահրավերները իշխանության անկարողության հետևանքն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Դիտարկմանը, եթե ըստ Վարդանյանի՝ պետության առջև ծառացած մարտահրավերներն իշխանության անկարողության հետևանքն են, այս պարագայում հնարավո՞ր են նաև արտահերթ զարգացումներ, կարո՞ղ են արտախորհրդարանական ուժերը կոնսոլիդացվել, նաև խորհրդարանական ընդդիմությանը հրավիրել, կոնսուլտացիաներ իրականացնել և իշխանություններին դնել արտահերթ զարգացումների առաջ, Վարդանյանն արձագանքեց.
«Խորապես համոզված եմ, որ իր բնույթով, իր տեսակով բացարձակ մեկ մարդու իշխանություն ունեցողը Նիկոլ Փաշինյանը չի գիտակցելու ձախողումների հետագա պատասխանատվությունը և քայլ չի անելու, ուրեմն՝ մնում է, որ իրեն պարտադրեն հեռանալ, պարտադրեն հրաժարական: Թե դա ինչպես կլինի, պետք է քննարկել: Պետք է տարբեր քաղաքական ուժեր այս մասին սկսեն լրջորեն մտածել, կոնսուլտացիաներ անել և հասնել այս իշխանության հեռացմանը»,-ասաց նա:
Հարցին՝ իշխանափոխությունից երկու տարի անց հասարակության ակնկալիքներն արդարացվե՞լ են, Վարդանյանը պատասխանեց, թե 2018թ.-ի ապրիլ-մայիսին, երբ հասարակության մեծ մասը դուրս էր եկել փողոց, նրանց բոլորին թվում էր, թե կարևոր գործ են անում, բայց կյանքը ցույց տվեց, որ իրականում տեղի է ունեցել իշխանության թավշյա բռնազավթում, և երկու տարին որևէ էական որակական փոփոխություն քաղաքացիների կյանքում չի գրանցել:
«Ընդհակառակը՝ բոլոր ոլորտներում ունենք հետընթաց, ունեք իշխանություն, որը ինքնասիրահարված է և չի կարողանում կառավարել: Մարդիկ փողոցից հայտնվել են իշխանության գագաթին. մարդիկ, որոնք չունեն կառավարման գիտելիքներ, փորձառություն, որոնք արտաքին քաղաքականության մեջ որևէ նրբության չեն տիրապետում, մարդիկ, որոնք հատկապես ճգնաժամային պայմաններում տնտեսություն կառավարելու փորձառություն չունեն, և հետևությունն այն է, որ որքան շարունակվի այս իշխանության գոյատևումը, ցանկացած գնով իշխանությունը պահելը, այնքան մենք խնդիրներ ենք ունենալու»,-ասաց նա՝ նշելով, որ այս ամենը նաև բերում է մարդկանց հիասթափության:
Դիտարկմանը՝ այսինքն՝ ոչ ոք չպե՞տք է ընկճվի երկու տարի առաջ արված ընտրությամբ, Վարդանյանն արձագանքեց․ «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց տրված խոստումները չեն իրականացել, իրենց կյանքը ոչ թե բարելավվել է, այլ՝ ավելի է ծանրանում, և կան մարտահրավերներ ազգային, պետական մակարդակներում»:
Վարդանյանը նաև վստահություն հայտնեց, որ այժմ այս իշխանության վարկանիշը նույնիսկ 20-25 տոկոսի սահմաններում չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33