ARM | RUS |

Ռուս-ադրբեջանական համագործակցությունը ԼՂ կարգավորման գործընթացում խորանո՞ւմ է

27.04.20 | 23:02

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բանակցային օրակարգի վերաբերյալ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հակասությունները չեն դադարում: Ավելին՝ նորանոր հարցեր ու հակասություններ են ի հայտ գալիս։ Ուշագրավն այն է, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայաստանյան լսարանի համար ոչ այնքան «հաճելի» հայտարարություններից և հայկական կողմի պարզաբանումներից հետո, ռուսական կողմը ՌԴ ԱԳՆ-ի մակարդակով շարունակում է մեկնաբանություններ տալ ադրբեջանական ԶԼՄ-ներին այն դեպքում, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի փուլային կարգավորման փաստաթղթերի մասին դիտարկումներն ավելի շատ հարցեր էին առաջացրել հայաստանյան հանրության և քաղաքական շրջանակների մոտ՝ լինելով բացահայտ ադրբեջանահաճո և ադրբեջանամետ դիտարկումներ։ Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումներից հետո 168․am-ն անմիջապես կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի, մասնավորապես, Մարիա Զախարովայի հետ, գրավոր տարբերակով հարցեր ուղղել տվյալ թեմայի վերաբերյալ, սակայն անտեսելով հայկական կողմի մտահոգությունները, որոնք արտահայտված էին մեր ուղարկած հարցերում ևս, ռուսական կողմը պատասխանում է միանգամից մի քանի ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերի՝ չպատասխանելով նույն ժամանակահատվածում ուղարկված մեր հարցերին։ Պատասխանելով ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցմանը՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության համատեղ հայտարարություններում: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, դրա հիմքում ընկած են հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները:

«Այդ հայտարարություններում պարունակվող կարգավորման տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը, ինչպես նաև բնակչության կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ պարզաբանման տեքստում։ «Ինչ վերաբերում է փաստաթղթերին և առաջարկություններին, որոնք քննարկվել և քննարկվում են, ապա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրանք թվարկել է»,- ասել են ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունում, չնայած այն բանին, որ հայկական կողմը հերքել էր փաստաթղթերի առկայությունը: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան հավելել է, թե ղարաբաղյան կարգավորման թեման բավականին նուրբ է, և այն հանրային քննարկումների ոլորտ փոխադրելն արդյունավետ չէ այն դեպքում, երբ ամիսներ առաջ՝ հունվարի 31-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել՝ վերահաստատելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը, և այդ սկզբունքը խախտում է, փաստորեն, հենց Ռուսաստանը։

«Ելնում ենք նրանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ընթացքում ստեղծված ձևաչափի շրջանակներում: Այս թեմայով խորհրդակցությունները շարունակվում են, ինչի մասին, մասնավորապես, վկայում է ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` համանախագահների մասնակցությամբ կայացած հեռակոնֆերանսը»,- այսպես են պատասխանել ադրբեջանական «Թրենդին» Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից: ՌԴ ԱԳՆ-ից նույնաբովանդակ պատասխաններ են տվել «ԱՊԱ» գործակալության հարցերին ի պատասխան։ Ռուսաստանի առաջադրած օրակարգի շրջանակում հարմար տեղավորվել է ադրբեջանական կողմը, որն այս օրերին տարբեր պաշտոնյաների և գերատեսչությունների մակարդակով հայկական կողմին փորձում է կոչ անել հանրությանը խաղաղության նախապատրաստել և չթաքցնել իրականությունը։ Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168․am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը մեկնաբանեց հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում առկա որոշակի տարաձայնությունների տիրույթում՝ հերքելով տպավորությունը, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ռուս-ադրբեջանական սերտ համագործակցություն է նկատվում։ Նրա խոսքով՝ կարող է լինել և լարվածության գործոնը, ինչպես նաև պատահականության, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը ժամանակ առ ժամանակ խոսել է, որ կան փաստաթղթեր։ «Երբ հարաբերությունները ոչ բոլոր ոլորտներում են հարթ առաջ ընթանում, գլուխ են բարձրանում որոշ խնդիրներ նաև այլ հարցերում, կամ արտահայտվում են թվացյալ խնդիրներ։ Թեև այս ամենում որևէ մեկ կողմի համար նորություն չկա, որևէ մեկի համար անակնկալ չէ, որ բանակցային սեղանին եղել են փաստաթղթեր, նույնն է ասում նաև ռուսական կողմը, հայտնի է նաև, որ այս փաստաթղթերը լիովին ընդունելի չեն հայկական կողմի համար, քանի որ խոսքը փուլային կարգավորման մասին է, հայկական կողմը նկատի ունի փուլային-փաթեթային կարգավորում, ինչն իր հերթին՝ մյուս կողմի շահերից չի բխում։ Բնականաբար, չենք կարող ասել, որ երկկողմ հարաբերությունների վայրիվերումները չեն անդրադառնում կարգավորման գործընթացի վրա, նման դրվագներ լինում են, բնականաբար, նման դեպքերում դրանցից փորձում են օգտվել հակառակորդ կողմերը։ Բայց ես, այնուամենայնիվ, այն համոզմանն եմ, որ ռազմավարական հարաբերություններն այլ խորություն ու մակարդակ ունեն, և եթե այսօր կա խնդիր, այն կլուծվի»,- ասաց Եվսեևը։

Անդրադառնալով այս հայտարարություններից հետո պատերազմի սպառնալիք պարունակող մեկնաբանությունների աճին՝ Եվսեևն ասաց, որ հայտարարելը մի բան է, իրականացնելը՝ այլ։ «Տեսականորեն հնարավոր է ցանկացած սցենար, ցանկացած պարագայում, բայց քանի դեռ կա ռազմական հավասարակշռություն, երկարատև ռազմական գործողությունների հավանականությունը քիչ է»,- ասաց Եվսեևը։

Աղբյուր՝ 168.am


Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով ավելի է

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով...

12:48

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց...

12:24

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա...

12:08

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային...

12:08

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից. ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին. նախկին Հայր Գեղարդ

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից,...

11:45

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու...

11:18

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

10:47

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի...

10:23

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

10:09

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ...

09:44

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

09:18

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33