Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում հաստատեց «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ 27 500 հատ բաժնետոմսերի (յուրաքանչյուրը՝ 10.000 դրամ անվանական արժեքով) տեղաբաշխման արդյունքները: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 42-րդ հոդվածով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով. Երեւան քաղաքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ 275.000.000 դրամով ավելացնելու նպատակով լրացուցիչ 27.500 (քսանյոթ հազար հինգ հարյուր) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի (յուրաքանչյուրը՝ 10.000 դրամ անվանական արժեքով) տեղաբաշխման արդյունքները: 2. «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 1.488.340.000 (մեկ միլիարդ չորս հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) դրամ, որը կազմում է 148.834 (հարյուր քառասունութ հազար ութ հարյուր երեսունչորս) հատ 10.000 դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր: 3. Հաստատել «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի»: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. ««Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները եւ կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով՝ Երեւանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները հաստատում է Երեւանի ավագանին։ Երեւանի բյուջեից 2019թթ. «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացվել է 275.0 մլն. դրամ՝ որպես կանոնադրական կապիտալի ներդրում: Հատկացված գումարի չափով կանոնադրական կապիտալի ավելացումը բխում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 42-րդ հոդվածի պահանջներից:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03