Երեքշաբթի ոսկու գներն անկում են ապրում` որոշ երկրների կողմից կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակիչ միջոցների մեղմման պայմաններում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.87 տոկոսով կամ 15 դոլարով` հասնելով 1.708.8 դոլարի տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 1.16 տոկոսով եւ կազմել է 15.033 դոլար մեկ ունցիայի դիմաց: Ներդրողները հետեւում են արտադրության վերսկսմանը եւ որոշ երկրներում կորոնավիրուսի կապակցությամբ ներդրված սահմանափակիչ միջոցների աստիճանական մեղմման մասին լուրերին: Այդպես, Իտալիան հայտարարել է մայիսի 4-ից միջոցառումների թուլացման մասին, իսկ Նոր Զելանդիան մեղմել է ահմանափակումները երեքշաբթի գիշերը: ԱՄՆ-ի որոշ նահանգներ նույնպես սկսել են վերացնել կարանտինային սահմանափակումները, քանի որ ենթադրվում է, որ վարակվածության գագաթնակետն իրենց մոտ արդեն հետեւում է: «Այն փաստը, որ որոշ երկրներ փորձում են գոնե մասամբ վերսկսել ակտիվությունը եւ թեթեւացնել սահմանափակումները, ճնշում է գործադրում ոսկու գնի վրա»,- Reuters- ին ասել է ING-ի վերլուծաբան Ուորեն Փաթերսոնը: Գործակալության կողմից հարցված վերլուծաբանները շեշտել են, որ մոտ ապագայում ոսկու գինը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա: Այնուամենայնիվ, դրա աճը կսահմանափակվի Հնդկաստանի եւ Չինաստանի կողմից պահանջարկի անկմամբ, որոնք ոսկու հիմնական սպառողներն են: Ոսկու արժեքի վրա ճնշում է գործադրում նաեւ դոլարի ամրապնդումը համաշխարհային խոշոր արժույթների նկատմամբ: Այդպես, դոլարի ինդեքսը (ԱՄՆ դոլարի փոխարժեքն ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկերներ հանդիսացող վեց երկրների արժութային զամբյուղի նկատմամբ) աճել է 0.11 տոկոսով` հասնելով 100.15 կետի:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33