Պետական ապարատում նախկինների դիմադրությունը կարելի է բաժանել մի քանի կատեգորիայի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ամենավատ կատեգորիան հատուկ դիմադրությունն է, որ մարդը հատուկ վատություն է անում: Երկրորդ կատեգորիան, որ ամենավտանգավոր է, քանի որ վիրուսի պես տարածվում է, դա այն է, որ մարդիկ ալարում են աշխատել, չեն ուզում աշխատել: Որ ասում են՝ մեկ է, նույն գումարն եմ ստանալու, ինչի՞ անեմ: Այստեղ պետք է նշեմ մոտիվացիայի կորուստը: Երեւանի քաղաքապետարանը ամենակոռումպացված կառույցներից մեկն էր: Այսօր համակարգային կռուպցիան քաղաքապետարանից իսպառ վերացվել է: Մարդիկ, որ աշխատում էին X գումար, հիմա աշխատում են 5 անգամ քիչ, 10 անգամ քիչ: Եվ մարդիկ ասում են՝ լավ, ինչի՞ համար ինձ ճղեմ: Երրորդ կատեգորիան միջգերատեսչական պատերազմների կատեգորիան է, երբ ամեն գերատեսչություն վերմակը քաշում է իր վրա»,-ասաց Հայկ Մարությանը:
Իսկ հարցին, թե հիմա կա, թե չկա դիմադրություն, քաղաքապետն ասաց. «Առաջին կատեգորիան կա շատ ավելի քիչ, նրանց ժամանմակի ընթացքում հայտնաբերում ու հանում ես: Երկրորդ կատեգորիան հայտնաբերելը շատ ավելի դժվար է»:
Աղբյուր՝ news.am
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55