Ապրիլի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի լրատվության ծառայությունը։ Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին եւ վերջինիս դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին: Այդ համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի հետագա տարածման կանխարգելման եւ բնականոն կյանքի աստիճանաբար վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Երկուստեք կարեւորվեց համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարման եւ վերականգան ծրագրերի կարեւորությունը՝ տնտեսական ճգնաժամը կանխելու եւ միջազգային համագործակցության համատեքստում: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արժեւորեց գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանի հետ փորձի փոխանակմամբ: Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում երկու պետությունների միջեւ արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց իր պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր երկկողմ օրակարգի ընդգրկունության, այդ թվում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական եւ այլ ոլորտներում երկխոսության դինամիկայի պահպանման եւ խորացման ուղղությամբ: Հայաստան-Եվրամիություն գործընկերության համատեքստում արտգործնախարարներն անդրադարձան ԵՄ-ում Գերմանիայի նախագահությանը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարեւորեց Արեւելյան գործընկերության հարթակը ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ գործընկերության խորացման, ինչպես նաեւ ազգային մակարդակով իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման առումով: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն անգամ համավարակով պայմանավորված բարդ ժամանակահատվածում: Զոհրաբ Մնացականյանը եւ Հայկո Մաասն անդրադարձ կատարեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները եւ կարեւորեց առողջապահական գլոբալ ճգնաժամի ժամանակաշրջանում հրադադարի խստիվ պահպանումը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին հետեւելու անհրաժեշտությունը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55